Կրեատիվ պարագաներ՝ Ձեր խոհանոցում
06.11.2013
Խոհարարական գործը հետաքրքիր զբաղմունք է: Երբ խոհանոցում ինչ-որ համեղ բան է պատրաստվում, ապա ախորժալի բույրերը ստեղծում են մի ամբողջ սիմֆոնիա, իսկ պատրաստման սովորական գործընթացը վերածվում է իսկական արվեստի:
Պատկերացրեք՝ եթե պատրաստման ողջ գործընթացի ժամանակ ձեռքի տակ ունենաք երաժշտական գործիքների տեսք ունեցող պարագաներ: Ladynews.am-ը ներկայացնում է տարբեր կրեատիվ ամանեղեն, որոնք ունեն երաժշտական գործիքների տեսք և կարող են Ձեր խոհանոցում ստեղծել ստեղծագործական լիարժեք մթնոլորտ:
Կիթառ-թավաներ' Lodge Logic LGSK3 Guitar Mini Skillet. թավայի երկաթե մակերեսը թույլ է տալիս դրա մեջ պատրաստել ինչպես դեսերտային, այնպես էլ այլ տեսակի ուտեստներ:
Հիբրիդային փայտե գդալներ' Fred Mix Stix spoons և թմբուկե ձողիկներ: Շատ արդյունավետ են և ապուրների պատրաստման գործընթացն էլ կարող է ուղեկցվել երաժշտական ձայներով:
Ձայներիզ-տախտակներ' Mix Up the Menu Cutting Board, որոնք կհիշեցնեն արդեն մոռացված և անցյալում մնացած երաժշտություններ:
Ռոք ոճի քերիչներ' Shredder Cheese Grater, որոնցով կարելի է քերել անգամ «ամենածանր» մթերքները:
Երաժշտական տետրեր' Get Chopin Cutting Board, որոնք կստեղծեն համեղ գլուխգործոցներ:
Խոհանոցային սիլիկոնե գդալներ' Gama-Go Guitar Baking Spatula. դրանք կօգնեն պատրաստել համեղ բլիթներ:
Դաշնամուր-ափսեներ' Piano Keys Fused Glass Plate, որոնք շատերը հաճույքով կօգտագործեին:
Էլեկտրական կիթառներ' Cool Jazz Ice Cube Tray. այն ունենալը շատ հեշտ է, հատկապես, եթե տանն ունեք սառույցի համար նախատեսված ձողիկներ:
Բաժակ-մագնիտոֆոն' Boom Box Mug. կնպաստի լինել ռիթմիկ վիճակում' առանց էլեկտրաէներգիայի եւ մարտկոցների:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9613 անգամ
|