Զարթուցիչի և թրթռնակի յուրահատուկ հիբրիդ
26.10.2013
Բրիտանական «Gallus et Mulier Limited» ընկերությունը գտնում է, որ զարթուցիչն առավոտյան կարող է նաև ուրախություն պարգևել:
Չե՞ք հավատում: Իզուր: Կանանց' հաստատ: Բանն այն է, որ արտադրողները համադրել են զարթուցիչի աշխատանքը...թրթռնակի հետ:
Այսպիսի արտասովոր զարթուցիչը, ինչպես արդեն կռահեցիք, սեղանի վրա չպետք է դրվի: Քնից առաջ այն պետք է տեղադրել «ռազմավարական առունով ավելի հարմար» տեղում: Բնականաբար, չպետք է մոռանալ դնել նաև արթնացման համար համապատասխան ժամը, իսկ հետո հանգիստ քնել և զարթնել հաճույքով:
Սարքն ունի մի քանի արագություն, կարելի է կարգավորել թրթռումների ուժգնությունը, ինչպես նաև սահմանել այնպիսի ռեժիմ, որ այն աշխատի 10 րոպե անդադար:
Այսպիսի զարթուցիչի արժեքը մոտ 100 դոլար է:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7469 անգամ
Читать на русском
|