Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչպես երեխային ասել ամուսնալուծության մասին

16.10.2013

Ամուսնալուծությունը հուզականորեն հյուծող գործընթաց է ոչ միայն ամուսինների, այլև երեխաների համար: Ամուսիններն իրենց հուզական խնդիրները հաճախ լուծում են բարձրաձայն վեճերի միջոցով, իսկ երեխան, գտնվելով նման սթրեսային իրավիճակում, իրեն մեղավոր է զգում ծնողների բաժանման համար: Նրան թվում է, թե լինելով ավելի հնազանդ կամ ավելի լավ սովորելով՝ նա կկարողանա միավորել ծնողներին:

Որքան էլ պարզ հնչի, նա կարծում է, թե այդ բաժանության հիմնական պատճառն ինքն է հանդիսանում: Այս ֆոնի վրա մանկական վարքագիծը կարող է անճանաչելիության չափ փոխվել. նրա մոտ կարող է չափազանց դյուրագրգռություն դրսևորվել, տրամադրության անպատճառ փոփոխություններ լինել և այլն: Այս ամենն էմոցիոնալ սթրեսի հետևանք է: Երեխան ներքին կոնֆլիկտ է զգում, հատկապես այն դեպքում, երբ ընտանիքից գնում է նա, ում հետ նա ավելի շատ էր կապնված, ով կարողանում էր «ճիշտ» հարաբերություններ կառուցել փոքրիկի հետ: Ամեն դեպքում գալիս է ժամանակ, երբ երեխային անհրաժեշտ է բացատրել, թե ինչ է կատարվում իրենց ընտանիքում: Դրա համար հարկ է հետևել որոշ խորհուրդների, որոնք կարելի է կիրառել կոնկրետ իրավիճակներում.

Ընտրել ճիշտ ժամանակը, երբ մեծահասակն ու երեխան չեն շտապում և տրամադրված են զրույցի: Ցանկալի է, որ երկուսն էլ գտնվեն հանգիստ վիճակում:

Զրույցը կարելի է սկսել նրանից, թե դրական ինչ պահեր են եղել ամուսնության մեջ (չմոռանալով, որ մի ժամանակ կյանքի այլ շրջան էր, երբ դուք միասին շատ լավ էիք զգում), ասելով, օրինակ' «Մենք շատ էինք սիրում միմյանց…, մեզ մոտ ծնվեցիր դու' մեր կյանքի ամենաթանկարժեք էակը…, դու գիտես, թե որքան ենք քեզ սիրում և միշտ կսիրենք' անկախ նրանից, թե ինչպես և որտեղ կապրենք…»:

Մի՛ մոռացեք, որ ձեզ պետք է «հարթեցնել» անկյունները և ավելորդ հոգեկան տրավմայի չենթարկել փոքրիկին, այդ պատճառով խնդիրը կարելի է հիմնավորել նրանով, որ «…դադարել ենք միմյանց սիրել և այժմ կապրենք առանձին…», «Դու և՛այստեղ, և՛այնտեղ կարող ես քո սենյակն ունենալ», «Դուք միասին կանցկացնեք հանգստյան օրերը և կգնաք զբոսնելու, երբ ցանկանաս» (գործողություններ, որ անում էիք միասին' կախված տարիքից և նրանից, ինչ պայմանավորվել են մեծահասակները):

Փոքրիկը պետք է իմանա, որ ցանկացած հանգամանքում ինքը կմնա մեծահասակի սիրելին, միշտ կկարողանա օգնություն խնդրել և կստանա այն:

Կարևոր է բացատրել այն զգացումները, որ այժմ վերապրում է երեխան' «Ես հասկանում եմ, որ դու այժմ քեզ ընկճված, անհանգիստ ես զգում, քո փոխարեն ես նույնը կզգայի…»:

Եթե մեծահասակներն իրենց վաղ մանկությունում վերապրել են նման իրավիճակ, ապա կարող են կիսվել իրենց զգացմունքներով ու մտքերով: Դա երեխային կօգնի միանալ ձեզ և հոգեպես իրեն ավելի քիչ միայնակ զգալ:

Որքան էլ դժվար լինի, երբեք մի՛ վատաբանեք նախկին ամուսնուն, ուշադրությունը մի՛ սևեռեք բացասական կողմերի վրա' «Քո հիմար հայրը լքեց ինձ և քեզ…», «մենք նրան այլևս պետք չենք…»: Այս իրավիճակում լավագույնը չեզոք դիրքն է' որքան էլ մանպուլյացիայի ենթարկելու, հանդիպումներն արգելելով պատժելու ցանկություն լինի: Երբ ընտանիքը թողած ծնողը ցանկանում է հանգստյան օրերին տեսնել փոքրիկին, թույլ տվեք նրանց հանդիպել և միասին լինել: Չէ՞ որ ոչ շատ վաղ անցյալում միասին անցկացվող ժամանակը բնական էր այդ երկու մարդկանց հարաբերությունների համար:

Երեխային արգելելով հանդիպել իր ծնողի հետ՝ դուք նրան լրացուցիչ հոգեկան տրավմայի եք ենթարկում, քանի որ նա արդեն իսկ ենթագիտակցաբար իրեն լքված է զգում, իսկ դուք, կարծես, «աղ եք լցնում» նրա հոգեկան վերքերի վրա: Հնարավոր է' ամուսնալուծության սկզբնական, ամենաբարդ շրջանում մեծահասակների հաճախակի հանդիպումներն ու հնարավորինս չեզոք շփումը երեխային թույլ կտան այդքան սուր չզգալ ներընտանեկան կոնֆլիկտը և ավելի հեշտ հաղթահարել ճգնաժամային իրավիճակը:

Ամբողջությամբ` harmonia.am-ում

 

Դիտվել է 3697 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1167 անգամ
22.07.2026
Դիտվել է 416 անգամ
25.07.2026
Դիտվել է 355 անգամ
24.07.2026
Դիտվել է 306 անգամ
28.07.2026
Դիտվել է 115 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster