Սեռական ցածր գրավչություն ունեցող բազում կանայք հայտնել են իրենց սեռական բավարարվածության աճի մասին՝ պլացեբոյի ընդունումից հետո. այսպիսին են Տեխաս նհ. Օստին քաղաքի համալսարանում և Բեյլոր բժշկական քոլեջում անցկացված հոգեբանական նոր հետազոտության արդյունքները:
Հետազոտությունն անց է կացվել Տեխաս նհ. Օստինի համալսարանի կլինիկական հոգեբանության պրոֆեսոր Սինդի Մեսթոնի և Տեխաս նհ. Օստինի համալսարանի գիտությունների թեկնածու Անդրեա Լիդսի կողմից՝ Բեյլոր բժշկական քոլեջի ընտանեկան և սոցիալական բժշկության ամբիոնում: Նրանք հայտնաբերեցին, որ սեռական կյանքի մասին հաղորդակցման նոր ալիքի (կապուղու) բացումը կարող է դրականորեն ազդել ցածր լիբիդո ունեցող շատ կանանց վրա: Հետազոտողներն ուսումնասիրեցին կլինիկական նախորդ փորձարկումների տվյալները, որոնց ընթացքում վերահսկվում էր 200 կանանց դինամիկան՝ 12-շաբաթյա ժամանակահատվածում: Պատահականության սկզբունքով ընտրված 35-55 տարեկան հիսուն կանայք սեռական ցածր գրավչության դեղորայքային բուժման փոխարեն ստանում էին պլացեբո: Մասնակիցներից ոչ մեկին հայտնի չէր, թե արդյո՞ք նրանք ստանում են դեղահաբեր, թե պլացեբո: Բուժման արդյունավետության չափման համար կանանց առաջարկվել էր գնահատել սեռական դիսֆունկցիայի նշանները, մասնավորապես, սեռական ցածր գրավչությունը, սեռական ցածր գրգռումը և օրգազմի հետ կապված խնդիրները:
Sexual Medicine ամսագրի ինտերնետային տարբերակում հրապարակված եզրակացությունները ցույց էին տալիս, որ միջինում պլացեբո ընդունած երեք կանանցից մեկի մոտ դիտարկվում էր ընդհանուր վիճակի բարելավում: Բարելավումն առավել զգալիորեն էր արտահայտվում առաջին չորս շաբաթների ընթացքում: Փոփոխությունների նշանները չափվում էին բուժման ժամանակահատվածում տեղի ունեցած սեռական կոնտակտների հաճախականությամբ, որոնց ընթացքում կանայք ստանում էին բավարարվածություն: Շատ կանայք հաղորդում էին սեքսի ընթացքում ավելի շատ գրգռման մասին այն ժամանակահատվածում, երբ մասնակցում էին փորձարկմանը, չնայած, որ նրանց զուգընկերները չէին ստացել որևէ առանձնահատուկ խորհուրդներ: Պլացեբո ընդունող բոլոր կանայք բժշկի հետ քննարկում էին իրենց բարդությունները և կանոնավոր կերպով հետևում էին իրենց սեռական վարքին ու զգացողություններին:
«Մեր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ սեռական բնագավառում կնոջ բարելավման սպասումները կարող են ունենալ զգալիորեն դրական ազդեցություն նրա սեռական բարեկեցության վրա՝ առանց դեղորայքային որևէ բուժման», - ասում է Մեթսոնը:
28-07-2026 11:34 Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27 Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53 Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25 Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21 77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։