Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հագուստի սեքսուալ ազդակները

13.09.2013

Հայ աղջիկներին հաճախ կարելի է տեսնել բարձրակրունկ կոշիկներով, համարձակ դեկոլտեներով, թափանցիկ ու կարճ կիսաշրջազգեստներով: Հատկապես դասախոսների շրջանում նման հագուկապը անհարկի է թվում:

Այսօր բուհական հաստատություններում չկան ներքին կանոնակարգեր, թե ինչպես չպետք է ուսանողը հագնվի, ինչը շատերի գնահատմամբ' հանգեցնում է նրան, որ այսօր ուսանողուհիներից դասերի են հաճախում լողազգեստ հիշեցնող հագուսներով:

Դասախոս Կարեն Սիմոնյանն, ով դասավանդում է մի քանի բարձրագույն հաստատություններում, նշում է. «Հայուհիները հաճախ դիտմամբ բաց դեկոլտեներով են ներկայանում դասախոսությանը, անգամ փորձում են սիրախաղ սկսել տղամարդ դասախոսների հետ: Խնդիրը խորքային է, փորձում են խախտել դասախոս-ուսանող փոխհարաբերությունը, որը համատարած է ու մտահգվելու տեղիք է տալիս»:

168.am-ը այս խնդրի շուրջ զրուցել է Աբովյան քաղաքի «Սատար» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանի հետ.

«Հայ աղջիկներին եկեք չզատենք այլ ազգերի աղջիկներից: Բաց, ազատ հագուկապի միակ ազդակը սեռական բնույթի մարտահրավերն է: Ոմանց համար դա ռեալ բնույթ է կրում, այսինքն' ինչ նպատակով, որ հագնվում են՝ ադեկվատ վարքագիծ են իրականացնում հակառակ սեռի կողմից և նրանք հասնում են իրենց վերջնական նպատակին: Մյուսների՝ մեծամասնության համար, դա ուղղակի խաղ է' ինքնավստահություն ձեռք բերելու համար: Հակառակ սեռի արձագանքը, ուշադրությունը օգնում է նրանց ինքնահաստատվելու: Բայց երբ որ նպատակը միայն ինքնահաստատումն է ու դա երկարաժամկետ բնույթ է կրում' առաջ են գալիս խնդիրներ: Ենթագիտակցորեն աղջիկն ուզում է հասկացնել, որ պատրաստ է, ազատ է սեռական շփման համար: Բայց հաճախ շատերը հագնվում են այդպես' կարծելով, թե մոդայիկ է, բայց ներքուստ հոգեբանորեն աններդաշնակ են իրենց զգում»,- ասում է հոգեբանը:

Հարցին, թե հոգեբանական նման աններդաշնակությունն ինչի՞ կարող է հանգեցնել, մասնագետը պատասխանեց. «Երբ այս պրոցեսը երկարատև է լինում, դա կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Նախ' հաղորդակցական խնդիրներ կարող են առաջանալ, կոնֆլիկտներ սեփական անձի հետ, ագրեսիվություն շրջապատի նկատմամբ: Նույն այդ ուսանողների մոտ տրվմատիկ բնույթ է կրում այդ ամենը: Երեկոյան զգեստը մեկ-երկու ժամով հագնելը երեկույթին' նորմալ է, բայց երբ ուսանողը այդ հագուստով, բարձրակրունկներով պետք գնա ուսումնական գծով ղեկավարի մոտ, գրադարան, ճաշարան, դասերից հետո' կանգառ, տրանսպորտ, այդ ամենն անհարմարություններ են իրենց համար, որը կողքից բացահայտ երևում է»:

Ամբողջությամբ` 168.am-ում

 

 

Դիտվել է 3977 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1128 անգամ
22.07.2026
Դիտվել է 416 անգամ
25.07.2026
Դիտվել է 349 անգամ
24.07.2026
Դիտվել է 298 անգամ
28.07.2026
Դիտվել է 104 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster