Գիտնականները պարզել են' ինչպիսին պետք է լինի կնոջ հոտը, ով ցանկություն ունի գայթակղելու սիրելի տղամարդուն:
Շփման գործընթացում կնոջ բույրի նշանակությունը շատ մեծ է, և սա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հոգեբանները վաղուց պարզել են, որ հաճելի հոտը նույնքան կարևոր է, որքան կոկիկ տեսքն ու ճիշտ խոսելաձևը: Ի դեպ, մի բան է դուր գալ գործընկերներին, ընկերներին կամ երեխաներին և լրիվ այլ բան' դուր գալ սիրելի տղամարդուն:
Ինչպիսի՞ն պետք է լինի բույրը նման դեպքերում. կանայք արդեն երկար տարիներ է, ինչ փորձում են պարզել: Ֆլորիդացի գիտնականները վերջերս եկել են այն եզրահանգման, որ հնարավոր «զոհի» համար չկա ավելի լավ բույր, քան կնոջ բնական հոտը: Անցկացվել է հետազոտություն, որի ընթացքում կանանց խնդրել են երեք օր քնել նույն սպորտային վերնաշապիկով: Հետո այդ վերնաշապիկները բաժանել են տղամարդկանց: Նրանք էլ հոտ են քաշել և´ այդ վերնաշապիկներից, և´ նրանցից, որոնք կանայք ընդհանրապես չեն հագել: Փորձից հետո վերցվել է նմուշ' տղամարդու թքից: Պարզվել է, որ մեծ քանակությամբ տեստոստերոն կա այն տղամարդկանց արյան մեջ, ովքեր շնչել են կնոջ բույրը: Հենց այդ հոտն էլ նրանց թվացել է ամենահաճելին: Կենդանական աշխարհում հոտի կարևորությունը վաղուց է հայտնի, այժմ գիտնականները վստահեցնում են' նույնն էլ կանաց դեպքում է:
07-09-2026 12:44 Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35 Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32 Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42 Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36 Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։