Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երիտասարդ և միջին տարիքի միջև սահմանը ոչ հստակ է դարձել:
Կյանքի պայմանները և առողջ ապրելակերպը կարող են մարդու գեղեցկությունը պահպանել այնքան, որ նա իր տարիքից փոքր երևա: Դրա հետ կապված՝ գիտնականները կարծում են, որ միջին տարիքը ոչ թե 41, այլ 53 տարեկանից է սկսվում:
Մարդուն կարելի է «միջին տարիքի մարդկանց» շարքին դասել, եթե նա ճաշից հետո ուզում է քնել, հարմարավետություն է նախընտրում, մեջքի հետ կապված խնդիրներ և երեկոն տանը հանգիստ անցկացնելու ցանկություն ունի:
Benenden Health ընկերության պատվերով կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 50 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդկանց գրեթե կեսը կարծում են, որ իրենք դեռ միջին տարիքին չեն հասել, իսկ մեկ քառորդն էլ ասել են, որ այդ տարիքում տարիքային խմբերի մեջ մեծ տարեբերություն չեն տեսնում:
Տասը մարդուց ութը կարծում են, որ «միջին տարիքը» ոչ թե խելքի, այլ ֆիզիկական վիճակի հետ է կապված:
Այս ամենի հետ կապված՝ մասնագեները գտնում են, որ «միջին տարիք» տերմինը ավելի ու ավելի է կորցնում իր նշանակությունը:
28-07-2026 11:34 Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27 Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53 Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25 Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21 77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։