Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելն ամուսնալուծվել են փոխադարձ համաձայնությամբ
28.08.2013
Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը բաժանվել են: Տասնյոթ տարվա համատեղ կյանքից հետո, այդ միությունը փլուզվեց: Մամուլում հայտնվել են մանրամասներ' նրանց ամուսնալուծության վերաբերյալ, որտեղ ասվում է, որ զույգը բաժանվել է փոխադարձ համաձայնությամբ:
Վերջին ժամանակներս ամուսինները գրեթե միասին չէին լինում: Մոնիկան այժմ Սերբիայում նկարահանվում է նոր ֆիլմում, իսկ Կասելը գտնվում է Ֆրանսիայում:
Վերջին անգամ զույգը միասին է եղել անցած տարվա վերջերին Ռիո դե Ժանեյրոում, որտեղ տուն էին գնել: Լուսանկարներում զույգը շատ երջանիկ էր թվում, անգամ հնարավոր չէր պատկերացնել' ինչ է սպասվում: Դերասանուհին նույնիսկ խոստովանել էր, որ տեղափոխությունն իրենց հարաբերությունների համար շատ օգտակար էր, բայց, ի վերջո, տեղի ունեցավ նրանց բաժանությունը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5061 անգամ
Читать на русском
|