Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Կնոջ առողջությունը եւ հորմոնները

10.08.2013

Շատերը գիտեն, որ կանանց օրգանիզմի գինեկոլոգիական վիճակը մեծապես կախված է էնդոկրին գեղձերի աշխատանքից: Բայց պետք է գիտենալ, թե այդ կապը ինչպես կարող է անդրադառնալ կնոջ առողջության վրա:

Էնդոկրին համակարգի եւ զուտ կանացի օրգանների ֆունկցիայի մեջ պետք է տեսնել ամենաուղիղ կապ: Կնոջ օրգանիզմում տեղի ունեցող խանգարումները միշտ կապված են լինում այս կամ այն հորմոնալ խանգարումների հետ: Մասնագետները գտնում են, որ, ցավոք, ցանկացած էնդոկրին պաթոլոգիա գենետիկորեն պայմանավորված վիճակ է, այսինքն՝ գենետիկորեն փոխանցվելու նախատրամադրվածություն կա: Այս ամենին էլ ավելացրած՝ էնդոկրին խանգարումները կարող են պայմանավորված լինել արտաքին գործոնների ազդեցությամբ' երեխաների սթրեսային մանկություն, մանկական վարակներ, վատ էկոլոգիա եւ այլն: Վատ եւ անորակ սնունդը եւս կարող է առաջացնել հորմոնալ խանգարումներ: Չէ՞որ այս սննդամթերքի շատ ու հիմնական տեսակները արտադրվում են երկարատեւ պահպանման ժամկետով, քանի որ դրանք կոնսերվանտների հիմքի վրա են պատրաստված: Այսպիսի սնունդ ընդունելու արդյունքում, ոչ միայն կանանց, այլ նաեւ երեխաների ու ծերերի մոտ առաջանում է դիսբակտերիոզ: Մենք նման սննդամթերքի միջոցով սպանում ենք այն բոլոր լակտոբակտերիաները, որոնք կազմում են մեր իմունիտետի 70 տոկոսը, եւ որոնք պաշտպանական դեր են խաղում մեր օրգանիզմի համար եւ օգնում են ճիշտ մարսողությանն ու սինթեզում են վիտամիններ:

Այդ պատճառով պետք է հիմնականում սնվենք բնական սննդամթերքով եւ ինքներս պատրաստենք: Թեկուզ վերջինս եւս հակաբիոտիկներ է պարունակում, բայց ավելի լավ է, քան կիսապատրաստուկները: Եվ հետո պետք է քիչ օգտագործել հրուշակեղենից պատրաստված ածխաջրերով, սպիտակուցներով ու անհասկանալի ճարպերով հարուստ' երկարատեւ պահպանման ժամկետով սննդամթերք: Այդ բոլորը պատրաստված են կոնսերվանտների հիմքի վրա, հակառակ դեպքում' կփչանան երկրորդ կամ երրորդ օրը: Շատ վտանգավոր են նաեւ գազավորված քաղցր խմիչքները, որոնք կործանարար ազդեցություն կարող են ունենալ ստամոքսի լորձաթաղանթի վրա: Ավելի լավ է ուտել թարմ մրգեր կամ չրեր:delay

Ինչպես նշվեց, հորմոնալ խանգարումներ կարող են լինել սթրեսների արդյունքում: Երեխայի մեծ կյանք ոտք դնելու ճանապարհը լի է սթրեսներով: Իսկ սթրեսային վիճակներում արտադրվում են սթրեսի հորմոններ, որոնք եւս օրգանիզմում խախտում են հորմոնալ բալանսը: Նման պրոցեսը կարող է հանգեցնել առանձին օրգանների գործունեության խանգարման: Օրինակ' կարող է առաջանալ սթրեսային գաստրիտ կամ սթրեսային խոցային հիվանդություն: Սթրեսի ժամանակ կարող է առաջանալ լեղականգ կամ լեղապարկի սպազմ: Աղջիկների մոտ հաճախ հասունության շրջանում սթրեսից կարող է առաջանալ ձվարանների կիստա:

Ըստ հետազոտությունների' այսօր մեր կանանց չորրորդ սերունդը դեռ պատասխան է տալիս Հայրենական Մեծ պատերազմի պատճառով: Պատերազմի ժամանակ տեղի ունեցած հորմոնալ փոփոխությունները սկսել են փոխանցվել սերնդից սերունդ: Եկող սերունդների մեջ հորմոնալ խախտումներն ավելի արտահայտված են: Այսօր շաքարային դիաբետը շատ հաճախ հանդիպող հիվանդություն է, որը ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարման արդյունք է: Նույնը կարելի է ասել ճարպակալման մասին: Կանայք շատ շարժվում են, քիչ էլ սնվում, բայց գիրանում են: Հետեւաբար՝ ճարպակալումը եւս հորմոնալ խանգարման արդյունք է, եւ ոչ թե' շատ ուտելու:

Կանանց մոտ լեղաքարային եւ միզաքարային հիվանդությունների պատճառը եւս հորմոնալ խանգարումների արդյունք է: Նույն պատճառով էլ առաջանում է օստեոպարոզը:

Կանանց համար ամենամեծ չարիքն, իհարկե' ծխելն է: Այսօր աղջիկների մեջ շատ է ծխողների թիվը: Աղջկա օրգանիզմի վրա հատկապես կործանարար ազդեցություն է ունենում այն խեժը, որը առաջանում է թութունի այրման ընթացքում: Դրանք ազդում են մակերիկամի վրա' ուժեղացնելով արական սեռական հորմոնների արտադրությունը: Այդ պատճառով ծխող կանանց մոտ հաստանում է ձայնը, սկսում է տղամարդուն հատուկ մազակալում: Այսպես է արտահայտվում արական սեռական հորմոնների ավելցուկը: Իսկ հետագայում գրեթե բոլոր ծխող աղջիկների մոտ առաջանում է ձվարանների պոլիկիստոզ:

Ցանկացած կին հարգանքով պետք է վերաբերվի իր առողջությանը եւ տարվա մեջ 2 անգամ անպայման հաճախի գինեկոլոգի մոտ' ստուգվելու:

 

operativ.am

Դիտվել է 13450 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1113 անգամ
22.07.2026
Դիտվել է 412 անգամ
25.07.2026
Դիտվել է 343 անգամ
24.07.2026
Դիտվել է 294 անգամ
28.07.2026
Դիտվել է 97 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster