Գիտնականները պարզել են վազքի օգտակարությանը վերաբերող նոր փաստեր: Պարզվում է, որ այն ոչ միայն նպաստում է ֆիզիկապես և հոգեպես առողջ լինելուն, այլև խթան է կյանքի առավել դրական ընկալուներ ունենալուն:
Ստենդֆորդի համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որում ներգրավված են եղել 900-ից ավելի անձիք: Կամավորներին բաժանել են երկու խմբի' վազքով զբաղվողների և այլ' ոչ այդքան ակտիվ սպորտաձևով զբաղվողների: Հետաքրքիր է, որ հետազոտությանը մասնակցել են 50 տարեկանից բարձր կանայք և տղամարդիկ: 19 տարի տևած հետազոտությունից հետո, 70-ամյա վազորդների շարքերը նոսրացել է 15 տոկոսով, իսկ մյուս խմբինը'35 տոկոսով: Ինչպես նշում է փորձի անցկացման գլխավոր պատասխանատու Ջեյմս Ֆրայսը, վազքը առողջ կենսակերպի մասն է կազմում և լավ «դեղամիջոց» է սթրեսի դեմ: Մասնագետի խոսքով' վազքը ոչ միայն կազատի Ձեզ ավելորդ քաշից և անքնությունից, այլ նաև կկանխի սրտանոթային հիվանդությունների առաջացումը, քաղցկեղը, մի շարք այլ հիվանդություններ:
27-06-2026 12:03 Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37 84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01 Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05 Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ: