Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

10 նշաններ, որոնք կվկայեն' նա Ձեզ սիրում է

05.08.2013

Եթե ուզում եք հստակ իմանալ, նա Ձեզ սիրո՞ւմ է, թե՞ ոչ, ապա կարդացեք Ladynews.am-ի հուշումներն այդ մասին, և ամեն ինչ Ձեզ համար պարզ կդառնա:

1.Նա Ձեզ ուշադիր կլսի' առանց ընդհատելու: Որոշ ժամանակ անց, իհարկե, ամեն ինչ անգիր չի հիշի, բայց կհիշի' դուք ինչ եք քննարկել խոսելիս:

2. Եթե խոստացել է, կզանգի: Եթե չի խոստացել, նույնպես կզանգի: Ոչ թե նրա համար, որ ձանձրանում է կամ ուզում է Ձեզ վերահսկել, այլ պարզապես սիրում է և կարոտում:

3.Մրսե՞լ եք և հիվա՞նդ եք: Ձեր սիրելին կգնի Ձեզ համար դեղեր, բժիշկ կկանչի, կպատրաստի Ձեզ համար արգանակ: Եթե նրա համբերությունը բավարի մեկ օրից ավել Ձեր մասին հոգ տանելու, ապա նա, միանշանակ, անտարբեր չէ Ձեր հանդեպ:

4.Նա, սեռական հարաբերություն ունենալուց առաջ, պատրաստ կլինի անցնելու ցանկացած հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև բուժում' մտածելով և´ Ձեր, և´ Ձեր ապագա երեխաների առողջության մասին:

5.Նրան դուր կգան Ձեր հարազատներն ու ընկերները, և նա հաճույքով կշփվի բոլորի հետ: Իսկ եթե նրա ծնողները ևս Ձեզ հաճույքով են ընդունել իրենց շրջապատում, դա արդեն լավ նշան է' սովորաբար տղամարդիկ պատահական աղջիկների իրենց ծնեղների հետ չեն ծանոթացնում:

6. Նա ամենուր, որտեղ միասին եք լինում, վճարում է Ձեր փոխարեն: Նա չի պատրաստվում Ձեզ գնել, ուղղակի պատրաստ է Ձեր երկուսի համար պատասխանատվություն կրել:

7.Նրան դուր է գալիս նայել Ձեզ: Չի փնտրում թերություններ, չի խնդրում փոխել սանրվածքը կամ կարճ շրջազգեստը: Նա լրիվ անկեղծ հիանում է Ձեզնով:

8.Երբ հիասթափված եք լինում, նա պատրաստ է Ձեզ ժամերով հանգստացնել' առանց նյարդայնանալու և ասելու, որ Դուք հոգեբանի կարիք ունեք:

9.Նա երբեք Ձեզ չի համեմատի իր նախկին ընկերուհիների հետ. Դուք յուրահատուկ եք և վերջ:

10.Երբ Դուք ասում եք' իրեն ոչինչ չեք խոստանում, նա տեսարան չի սարքում: Նա պատրաստ է սպասել, սպասել այնքան, ինչքան պետք է, որովհետև սիրում է Ձեզ:

Կասեք' տղամարդիկ ընդունա՞կ չեն նման կերպ սիրել: Կարող են, պարզապես սերը դա տանղանդ է, որը, ցավոք, ոչ բոլորին է տրված: Իսկ եթե Ձեր զուգընկերն այս տասը կետերից գոնե վեցին համապատասխանում է, ապա հավանականությունը մեծ է' երկար տարիներ միասին կապրեք:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 33988 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Meline | 01-10-2013 16:36
yes hamamit em,amboxjy chisht e...u indz mot 10 ketern el hamapatasxanum en! :)
lilia | 27-08-2013 13:17
Mi qani keter kajin voronq iroq shat chisht en

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-09-2026 12:44
Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35
Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի  արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32
Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42
Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36
Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.09.2026
Դիտվել է 434 անգամ
02.09.2026
Դիտվել է 405 անգամ
08.09.2026
Դիտվել է 112 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster