Քալիֆորնիայի համալսարանը ապացուցել է, որ այն մարդիկ, որոնք տառապում են սեռական կախվածությունից, պարզապես լիբիդոյի բարձր մակարդակ ունեն:
Դա հոգեբանական շեղումների հետ որեւէ կապ չունի, ընդգծում է Medical News Today-ը: Գիտնականները հատուկ ուսումնասիրել են գլխուղեղի հակազդումները, երբ «կախվածություն» ունեցող մարդկանց ցույց են տվել էրոտիկ պատկերներ: Պարզվել է, որ ուղեղի հակազդումները կապված չեն եղել հիպերսեքսուալության հետ:
Հետազոտությանը մասնակցել է 52 մարդ' 13 կին եւ 39 տղամարդ: Նրանց ցուցադրվել են 4 դասերի բաժանվող 225 նկարներ' սեռական բնույթի հաճելի նկարներ, ոչ սեռական բնույթի հաճելի նկարներ, չեզոք բնույթի հաճելի նկարներ եւ տհաճ նկարներ, փոխանցում է MedDaily.ru-ն:
Գիտնականները կարծում էին, որ Р300 պոտենցիալը պետք է նկարների փոփոխությանը զուգահեռ փոխվեր' կապված դրանց սեռական բովանդակության հետ: Սակայն դա տեղի չէր ունենում: Հնարավոր չէր լինում կանխատեսել ուղեղի հակազդումները ըստ հիպերսեռականության երեք հիմնական չափանիշների: Ուղեղի աշխատանքի իրական շեղումներ չեն նկատվել:
29-05-2026 12:36 2026 թվականի ամռան գլխավոր թրենդները կլինեն սպորտային շքեղությունը, թենիսի գեղագիտությունը և ծովային նոստալգիան: Pinterest-ի պաշտոնական ամառային զեկույցը պարզել է, որ մարդիկ հրաժարվում են հղկված «իդեալական կերպարից»՝ նախապատվությունը տալով իրական կյանքի հույզերին, հարմարավետությանը և դինամիկ կենսակերպին:
29-05-2026 12:25 56-ամյա երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ երկու ամիս շարունակ լաց է լինում, քանի որ իր երեխաները շուտով կմեկնեն քոլեջ։ «Ես երկու ամիս է լաց եմ լինում, և հավանաբար լաց կլինեմ նաև ավարտական երեկոյին։ Բայց ես ուզում եմ, որ նրանք երջանիկ լինեն, ուստի ասում եմ նրանց. «Գնացեք ուր ուզում եք, արեք այն, ինչ ուզում եք»», - ասել է Լոպեսը Ջիմի Քիմմելի ուղիղ եթերի ժամանակ։
29-05-2026 12:20 Բրեդ Փիթն առավելության է ստացել նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ վիճահարույց դատական գործում՝ կապված նրանց Château Miraval գինեգործարանի հետ։ Դատավորը պարտավորեցրել է վերադարձնել գործի հիմնական մասնակիցներից մեկին, որը կապված է ռուս միլիարդատեր Յուրի Շեֆլերի հետ։ Մայիսի 20-ին դատավորը «մասամբ բավարարել է» Փիթի միջնորդությունը՝ Շեֆլերի Stoli ընկերության նախկին գլխավոր խորհրդական Թոդ Կուլիբայի հետագա հարցաքննությունը պարտադրելու վերաբերյալ։ Կուլիբան այժմ պետք է ցուցմունք տա 2021–ին Միրավալ կալվածքում իր բաժնեմասը Ջոլիին վաճառքի վերաբերյալ։
29-05-2026 10:27 Ջասթին Բալդոնիի հետ շարունակվող վեճի ֆոնին Բլեյք Լայվլին նոր լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Ռայան Ռեյնոլդսի հետ։ Դերասանուհին սելֆի է արել տանը՝ ամուսնու հետ։ Վերջերս Բլեյք Լայվլիի անունը քննարկվում է «Ամեն ինչ մեզ հետ ավարտվում է» ֆիլմի իր գործընկեր Ջասթին Բալդոնիի հետ նրա կոնֆլիկտի համատեքստում: 2024 թվականի վերջին դերասանուհին դատական հայց ներկայացրեց՝ մեղադրելով նրան նկարահանման հրապարակում ոտնձգությունների մեջ: Ջասթինն իր հերթին դատի տվեց Լայվլիին՝ զրպարտության համար:
29-05-2026 09:32 36-ամյա Թեյլոր Սվիֆթը և 36-ամյա Թրևիս Քելսը պատրաստվում են կյանքում լուրջ փոփոխությունների իրենց հարսանիքից հետո: Մարզիկը հավանել է «Bussin' With the Boys» փոդքասթի Ինստագրամի գրառումը: Քննարկման ընթացքում հաղորդավարներ Ուիլ Քոմփթոնը և Թեյլոր Լյուենը քննարկել են Սվիֆթի հնարավոր անվանափոխությունը Քելսի հետ ամուսնանալուց հետո: Փոդքասթի հյուրը նշել է, որ Սվիֆթը «աշխարհում շատ ավելի հայտնի է», քան Քելսը, և որ Քելսը ստիպված կլինի փոխել իր ազգանունը: