Պիպպա Միդելթոնը պատրաստվում է ամուսնության
12.07.2013
Դքսուհի Քեյթ Միդելթոնի փոքրիկ քույրն արդեն պատրաստվում է հարսանիքի՝ չնայած նրան, որ դեռևս նշանադրության մասին չի հայտարարվել:
29-ամյա Պիպպան պատրաստվում է ամուսնանալ 35-ամյա բանկիր Նիկո Ջեքսոնի հետ: Պաշտոնական տեղեկատվություն զույգի ծրագրերի մասին չի հաղորդվում. բրիտանական մամուլի ողջ ուշադրությունն այճմ կենտրոնացած է Քեմբրիջի դքսուհու վրա, ով պատրաստվում է վայելել մայրության բերկրանքը: Ի դեպ, վերջերս տեղի ունեցած թենիսի խաղերից մեկի ժամանակ Պիպպան և Նիկոն հայտնվել են միասին: Ստացված տեղեկությունների համաձայն՝ նրանց հարսանիքը կկայանա այս տարվա ընթացքում, իսկ պատրաստություններով, ամենայն հավանականությամբ, կզբաղվի հենց հարսնացուն:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4909 անգամ
Читать на русском
|