Ամերիկացի քահանան, ով 40 տարիների ընթացքում պսակադրել է 200 զույգի, հետեւել է այդ ընտանիքների կայացմանն ու ամրությանը՝ ընթացքում հետեւություն անելով, թե ինչպիսի տղամարդկանց հետ չարժե ամուսնանալ:
Պատ Կոննորը նույնիսկ գիրք է գրել այդ մասին' «Ում հետ չամուսնանալ» վերնագրով: Այնտեղ նա ներկայացնում է տղամարդկանց մի քանի տեսակ, որոնց հետ ամուսնությունը դատապարտված է ձախողման: Քահանան հակված է այն մտքին, որ պետք է շատ հետեւողական լինել զույգ ընտրելու, սիրահարվելու եւ սիրելու համար՝ աշխատելով զսպել զգացմունքները: Ահա թե ինչ տեսակի տղամարդու հետ խորհուրդ չի տրվում ամուսնանալ.
«մայրիկների բալիկների» հետ,
տղամարդկանց, ովքեր չգիտեն՝ ինչպես վերաբերեն փողի հետ,
տղամարդկանց, ովքեր չունեն ոչ մի ընկեր,
տղամարդկանց, ովքեր ընդունակ են հրապարակավ նվաստացնել եւ վիրավորել կնոջը,
տղամարդկանց, ովքեր չունեն հումորի զգացում,
տղամարդկանց, ովքեր անպատասխանատու են, այսինքն՝ չեն կատարում իրենց տված խոսքը:
Սիրելի լեդիներ, հիշեք այս կետերը եւ աշխատենք այնպիսի տղամարդու հետ գործ ունենալ, ով նշված հատկանիշները չի ունենա:
07-09-2026 12:44 Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35 Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32 Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42 Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36 Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։