Շուրթերի տեսքով մարզասարք՝ դեմքի մկանների համար
25.06.2013
Ճապոնական համացանցային խանութներում հայտնվել է անսովոր սարք՝ դեմքի հակատարիքային մարզման համար, որը կանանց կօգնի ազատվել կնճիռներից և կբարելավվի դեմքի ձևը:
Բերանի մեջ դրվող մարզասարքն ունի մեծ վառ գույներով շրթունքների տեսք:
Այն 5 սանտիմետր տրամագծով, 7 սմ երկարությամբ եւ լայնությունը ռետինե գլան է: Ըատ Huffington Post-ի' Japantrendshop.com-ը վստահեցնում է, որ նման մարզասարքը օրեկան 3 րոպե օգտագործելով դեմքը կարող է ստանալ հիանալի օվալաձև տեսք, իսկ մկաններին կենսունակություն կհաղորդվի:
Սարքը պետք է տեղադրել բերանում, այնուհետև կատարել մի քանի շարժում, արտաբերել որոշակի հնչյուններ, որի արդյունքում կաշխատեն դեմքի 12 մկանները:
Լիլիթ Պետրոսյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7190 անգամ
Читать на русском
|