Ինչպես ճիշտ սիրաբանել տղամարդու հետ, որ նա չցանկանա ձեզ բաց թողնել:
1. Ձեր համակրանքն ի ցույց մի դրեք Թույլ տվեք տղամարդուն իրեն նվաճող զգալ: Հարկավոր չէ միանգամից խոսել այն մասին, թե ինչքան է նա ձեզ դուր գալիս: Կնոջ խնդիրն է այնպես անել, որ տղամարդը մտածի, թե ինքն է նկատել ձեզ: Գաղտնիք մնացեք: Եթե այդ տղամարդը ձեզ շատ է դուր գալիս, բաց, բարեհամբույր եղեք, բայց ոչ մի դեպքում մի ցույց տվեք, թե ինչ է կատարվում ձեր ներսում:
2. Կարողացեք տղամադուն իրականությանը մոտ հաճոյախոսություն անել Հաճոյախոսությունը մի շփոթեք կեղծավորության և անընդհատ դատարկ գովեստների հետ: Ավելի լավ է տղամարդուն հաճոյախոսությամբ ուրախացնել մեկ անգամ, բայց դա շատ ճիշտ անել: Խոսքի մեջ նշեք տղամարդու այն գիծը, որը ձեզ շատ է դուր գալիս: Վստահ եղեք, որ նա կգնահատի այդ քայլը և ձեր աչքերում ավելի լավը կցանկանա դառնալ:
3. Ոչ մի սեքսուալ ենթատեքստ Եթե նպատակը ձեզ համար ընդամենը մեկ գիշերվա զուգընկեր գտնելն է, ապա համարձակորեն կարող եք ակնարկել, որ հանդիպման եք եկել առանց ներքնազգեստի: Իսկ եթե խնդիրը տղամարդուն հետաքրքրելն ու գրավելն է, ապա հարկավոր չէ սեքսուալ ենթատեքստով զրույցներ տանել:
4. Հեռավորություն պահեք Հարկավոր չէ տղամարդուն միանգամից պատմել ձեր նախորդ հարաբերությունների մասին, ինչպես նաև նրան հարցեր տալ իր անձնական կյանքի մասին: Եթե դուք տղամարդուն ինչ-որ անձնական պատմություն պատմեք, ապա համոզված եղեք, որ նա ընդունակ չի լինի դա գնահատել ձեր հարաբերությունների ամենասկզբում:
5. Ոչ մի բացասական բան Տղամարդուն միանգամից ձեր բոլոր խնդիրները ներկայացնելն ամենալավ գաղափարներից չէ: Այստեղ հարկավոր է հասկանալ, թե ով է ձեզ հարկավոր՝ արժանի կողակի՞ց, թե՞ ձեր բողոքները լսող մեկը: Աշխատեք ցուցադրել ձեր կենսուրախությունը և լավատեսությունը:
28-07-2026 10:53 Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը: