Արքայադուստր Մադլենի և Քրիստոֆեր Օ՛Նիլլի հարսանյաց պաշտոնական լուսանկարները
11.06.2013
Օրերս Շվեդիայիում կայացավ արքայադուստր Մադլենի և նրա սիրելիի՝ ֆինանսիստ Քրիսոֆեր Օ՛Նիլլի պսակադրությունը: Համացանցում արդեն հայտնվել են հարսանյաց պաշտոնական լուսանկարները:
Ֆոտոսեսիան անցկացվել է պալատական գրադարանում: Նորապսակները նկարվել են նաև իրենց ծնողների հետ, այդ թվում' թագավոր Կարլ Գուստավ XVI-ը և թագուհի Սիլվիան, ինչպես նաև ազգականները և մոտ ընկերները:
Հիշեցնենք, որ ամուսնական արարողությունը կայացել է XVIII դարում կառուցված Սլոտտսչյուրկի եկեղեցու հնամենի դահլիճում: Արարողությանը մասնակցել են 1200 հրավիրվածներ, որոնց թվում արքայական ծագմամբ հյուրեր, Շվեդիայի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչներ, նշանավոր դերասաններ, դիզայներներ:
Լիլիթ Պետրոսյան
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5927 անգամ
Читать на русском
|