Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ճակատագիրն ո՞ւմ է նախատեսել ձեզ համար (թեսթ)

30.05.2013

Սիրելի լադիներ, հավանաբար ձեզ կհետաքրքրի, թե ինչպիսի տղամարդ է ձեզ վիճակված: Այս թեսթը կօգնի քիչ-թե շատ կողմնորոշվել այդ հարցում:

1. Տոթ, ամառային օր է: Դուք ընկերներով գտնվում եք անտառային լճի ափին: Ինչ-որ մեկը առաջարկում է լողալ առանց լողազգեստի.ա. դուք ստիպված համաձայնում եք. ցանկալի չէ, որ ձեզ համարեն կեղծ բարեպաշտ կամ ձանձրալի -6,
բ. անմիջապես հանվում եք, մտնում ջուրը, դուք բաց չեք թողնում ոչ մի զվարճություն -9
գ. Հրաժարվում եք, քանզի գտնում եք, որ ձեր կառուցվածքն ինչ-ինչ թերություններ ունի -3

2. Տղամարդկանց կողմից տրված այս հայտարարություններից ո՞րը ձեզ կգրավեր.

ա.«Փնտրում եմ հարազատ հոգի, որի հետ կարելի է վայելել բնության գեղեցկություններն ու պոեզիայի հաճույքը» -3
բ. «Բարձրահասակ, անթերի կառուցվածքով տղամարդը կարող է օգնել Ձեզ՝ երջանիկ զգալ: Պատասխանեք ներկայացնելով նաև լուսանկար» -6

գ. «Եթե ուզում եք ամուր ընտանիք ունենալ, իսկ արտաքինին մեծ ուշադրություն չեք տալիս, ուրեմն մենք պետք է հանդիպենք» -9

3. Որքանո՞վ եք անկեղծ, երբ խոսում եք սեփական խնդիրների կամ թերությունների մասին.

ա. Ես այդ մասին չեմ խոսում, թող բոլորը կարծեն, որ ես անթերի եմ -3
բ.Ինչ-որ հարցերում անկեղծ եմ, բայց, ընդհանրապես, իմ շուրջը ստեղծում եմ խորհրդավորություն -4

գ.Շատ անկեղծ եմ, ինչպես բաց գիրք -6:

4. Ձեր երկրպագուն իրեն ներկայացնում է որպես սիրախաղի /սեքսի/ հմուտ գիտակ, սակայն շուտով փաստերը Ձեզ համոզում են հակառակը: Դուք.

ա. խնայելով նրա ինքնավստահությունը, անվանում եք նրան "վագրիկս” -6
բ. ինքներդ եք բացատրում, թե ինչպես պետք է գործել -3
գ. փորձում եք հուսադրել նրան ձեր քնքշությամբ ու սիրով -9

5. Ինչն է ամենից առաջ հետաքրքրում Ձեզ այն տղամարդու մեջ, որի հետ ծանոթանում եք.

ա. մասնագիտությունը և աշխատանքի վայրը -3
բ. արտաքինը -6
գ. ինչու չի ստացվել նրա անձնական կյանքը կամ նախորդ կապը -9

6. Դուք հագնվում եք այնպես, որ.

ա. երևաք համեստ, բայց նրբագեղ -9
բ. ձեզ հարմար լինի -3
գ. գայթակղիչ լինեք տղամարդկանց համար - 6

7. Ձեր ընկերները.

ա. միայն կանայք են -3
բ. հիմնականում կանայք են, բայց ընկերություն եք անում նաև տղամարդկանց հետ -9
գ. միայն տղամարդիկ են -6

8. Երեկույթի ժամանակ Ձեր ընկերը հրավիրում է ուրիշին: Դուք .

ա. արտաքուստ հանգիստ կպահեմ ինձ մինչև երեկոյի վերջը -9
բ. ես էլ սիրախաղ կսկսեմ ուրիշի հետ -6
գ. կհեռանամ՝ շրխկացնելով դուռը -3

9. Եթե հնարավորություն ունենայիք, արձակուրդը կանցկացնեիք.

ա. Կանարյան կղզիներում -6
բ. շրջելով Եվրոպայի բոլոր հայտնի թանգարաններում -3
գ. ճանապարհորդելով որևէ էկզոտիկ վայրում -9

10. Դուք հրավիրված եք դիմակահանդեսի, որտեղ պետք է ներկայացնեք Բարբարա անունով որևէ հայտնի կնոջ: Ձեր ընտրությունը.

ա.Բարբարա Բուշ -3
բ. Բարբի տիկնիկ -6
գ. Բարբարա Սթրեյզանդ -9

Ամփոփում

30-49 միավոր. աններկայանալի, անհետաքրքիր
Այն տղամարդիկ, որոնց ուշադրությունն եք գրավում, հետաքրքիր չեն: Դուք սրտնեղում եք դրանից, քանի որ մտածում եք, որ ավելի լավին եք արժանի: Բայց ամեն ինչ կախված է Ձեզնից: Դուք չափազանց "փակ” եք, խուսափում եք շփումից և ձեզ պահում հեռավորության վրա: Եղեք համարձակ և կանացի: Դուրս եկեք ձեր պատյանից և ինքներդ էլ կզարմանաք, թե ինչպիսի հետաքրքիր տղամարդիկ կսկսեն շրջապատել ձեզ:

50-69 միավոր. դոնժուան, կնամոլ
Տղամարդիկ պտտվում են ձեր շուրջ այնպես, ինչպես ճանճերը՝ մեղրի: Բայց արագորեն հեռանում են, քանի որ նրանք չեն դիմանում գայթակղությանը: Դուք, իհարկե, շատ սեքսուալ եք և հմայիչ, բայց լուրջ տղամարդկանց պետք է ավելի շատ բան: Եթե ուզում եք, որ երկրպագուն մնա ձեր կողքին ընդմիշտ, փորձեք ազատվել թեթևամիտ հագուստից և պահվածքից: Մի համարեք մյուս կանանց թշնամիներ: Ավելի զուսպ պահվածք Ձեր արտիստիզմի հետ միասին և դուք կունենաք լուրջ երկրպագու Ձեր կողքին:

70-90 միավոր. կատարյալ
Նա այնքան հմայիչ է, որ կանայք նրա կողքին կորցնում են խոսելու ընդունակությունը և այնքան համեստ է, որ ինքն էլ չի զգում: Նա միայն տեսնում է ձեզ, "շնչում” ձեզնով, նկատում է միայն ձեզ: Նա անձնազոհ է, հոգատար, ուժեղ: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում: Շատ պարզ. դուք արժանի եք իրար: Իսկ եթե չեք հանդիպել ձեր կատարյալ տղամարդուն, համբերեք. ամեն ինչ դեռ առջևում է:

http://operativ.am

 

Դիտվել է 15039 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-07-2026 11:18
Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25
Բժիշկները զգուշացնում են, որ  վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30
Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35
Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։  Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51
70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.07.2026
Դիտվել է 1569 անգամ
27.07.2026
Դիտվել է 996 անգամ
22.07.2026
Դիտվել է 409 անգամ
25.07.2026
Դիտվել է 338 անգամ
24.07.2026
Դիտվել է 288 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster