Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երբեմն մարդու հետ պետք է կարողանալ ուղղակի լռել. Ժակլին Սարխոշյան

20.05.2013

Ladynews.am-ի հյուրասրահում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի

ազգային ակադեմիական թատրոնի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը


-Արվեստում լինելն առհասարակ բարդ բան է, իսկ բալետում՝ գուցե առավել, որտեղի՞ց գտաք Ձեր մեջ այդքան ուժ,  ինչ-որ տեղ նաեւ համարձակություն այս մասնագիտությունն ընտրելու համար:

-Ես ընդամենը ութ տարեկան էի, համարձակությունն էլ չգիտեմ՝ որտեղից էր բխում: Կյանքում առհասարակ համարձակ եմ, լինելով ճանաչված՝ օրինակ՝ կարող եմ շատ կարճ հագնել, շորտերով դուրս գալ փողոց, համարձակ եմ գտնվել, երբ բեմադրել եմ իմ ներկայացումը, եւ կոշիկներով եմ բեմ բարձրացել՝ հանելով բոլոր բալետային պարամետրերը, ի վերջո մերկացել եմ բեմի վրա՝ մնալով տոպիկով եւ վարտիքով, իսկ Հայաստանում մինչ այդ ոչ մեկը նման բան չէր արել: Երեւի համարձակ լինելն իմ մեջ է եւ վերջ:

600x580

-Ո՞վ է Ձեր՝ դեպի բալետն ունեցած սիրո «մեղավորը»:

-Երբ դեռ շատ փոքր էի, հիշում եմ՝ կանգնում էի հեռուստացույցի առջեւ, այն ժամանակ դեռ սեւ-սպիտակ էին հեռուստացույցները, հագնում էի մայրիկիս շորերը եւ ինչ-որ պարեր պարում ՝ փորձելով գրավել բոլորի ուշադրությունը: Պապիկս շատ լավ դաշնամուր եւ կիթառ էր նվագում, և նա հենց սկսում էր նվագել, ես պարում էի. պարն ուղղակի իմ մեջ էր: Ցավոք տատիկս ու պապիկս հետագայում չհասցրեցին զբաղվել ինձնով, պարարվեստի ուսումնարան ուրիշ մարդ տարավ: Ինչպես արդեն ասացի՝ ընդամենը ութ տարեկան էի, այնտեղ ինձ ասացին՝ ֆիզիկական տվյալներս չեն համապատասխանում, բայց կարող եմ մնալ ուղղակի փորձելու համար եւ այդպես մնացի առ այսօր (ծիծաղում է):

-Իսկ այդ ֆիզիկական տվյալների հետ կապված խնդիրը փաստորեն այդքան էլ կարեւո՞ր չէր:

-Ֆիզիկական տվյալները երկրորդական չեն կարող լինել պարողի համար. այն հեշտացնում է պարուհու գործը, եւ դու կարողանում ես ավելի արագ սովորել վարժությունները: Իմ դեպքում այն, ինչի հասել եմ հիմա, շատ աշխատելու արդյունք է. մարդիկ կան, որ ծնվում են ֆիզիկական տվյալներով, իսկ դու պետք է անընդհատ փորձես եւ սովորես:

600x580

-Այսինքն՝ կարելի է ասել՝ Ձեր դեպքում աշխատասիրությունն է իր «գործն» արե՞լ, իսկ տաղա՞նդը: Այդ  երկուսից  ո՞րն եք ավելի կարեւորում արվեստում, արվեստագետի համար:

-Ես գտնում եմ՝  աշխատասիրությունը. կան շատ տաղանդավոր մարդիկ, ովքեր ծույլ են եւ չեն կարողանում իրենց լիարժեք դրսեւորել: Ցանկացած բնագավառում, որտեղ դու գտնվում ես եւ ուզում ես բարձունքների հասնել, պետք է լինես շատ աշխատասեր. միայն տաղանդով դու առաջ չես գնա, այն շուտ է ցնդում, իսկ եթե կա աշխատասիրություն` ամեն բան դառնում է հնարավոր:

-Բեմի մարդկանց համար կերպարանափոխությունը պետք է որ կարեւոր հանգամանք լինի, եթե  փորձեք հիշել մի դեր, որի ժամանակ ստացել եւ ապրել եք այն առավելագույնը, որ հնարավոր է, դա ո՞ր դեր կլինի:

-Երբ ես մտնում եմ բեմ` դադարում եմ մտածել կերպարի մասին. մինչ այդ այնքան եմ ուսումնասիրում կերպարը, որ բեմ դուրս է գալիս արդեն կերպարը, ոչ թե ես, այնտեղ ես չեմ խաղում, ես ապրում եմ: Ցանկացած կերպար խաղալիս ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում, չնայած ինձ ասում են՝ ես «Ջուլիետա» եմ ծնվել:

 

600x580

-Մի առիթով նշել եք՝ չեք փոշմանել Ձեր ընտրության համար, բոլոր հարցերո՞ւմ եք այդքան վճռական, արածների համար երբեք չեք փոշմանո՞ւմ:

-Երբեք արածներիս  համար չեմ փոշմանում, եթե դա  սխալ է լինում, ապա դա ինձ համար դառնում է  փորձ՝ մյուս անգամ չսխալվելու համար: Ընդհանրապես ոչ մի քայլիս համար չեմ փոշմանում, ես կողքիս չեմ ունեցել ծնողներ կամ սրտացավ մարդիկ, ովքեր ինձ կփայփայեին, որոշումներս ու քայլերս արել եմ ինքնուրույն՝ այդպես սովորելով լինել ուժեղ եւ համարձակ. երբ կողքիդ ոչ ոք չի լինում, դու դառնում ես ուժեղ:

-Ժակլի´ն, երբ հայացք եք նետում Ձեր անցած ուղուն, Ձեր արած աշխատանքին, ի վերջո, ի՞նչ եք զգում, ի՞նչ է  Ձեզ համար բալետը:

-Բալետը դա իմ ստեղծագործական կյանքն է. կա նաեւ այլ կյանք՝ դա իմ աղջիկն է, եւ մեկը մյուսի հետ երբեք չպետք է խառնել, դու պետք է կայացած լինես նաեւ այս բնագավառում՝ լինելով մայր, կին:

 

-Իսկ այս երկու «աշխարհներում» որտեղ են պահանջներն ավելի մեծ, բարդություններն ավելի շատ:

-Կյանքում: Բալետում ինքս եմ իմ առջեւ խնդիրներ դնում եւ լուծում. ինձ տվել են դեր, եւ ես պետք է խաղամ, իսկ կյանքում շատ դժվար է` այնտեղ դու պատասխանատու ես շատերի համար, իսկ բեմում, ինչքան էլ բարդությունները շատ են, դու պատասխանատու ես ինքդ քո առջեւ:

-Բարդ է հաջողությունների հասնելը, երեւի ավելի բարդ գրանցված հաջողությունները պահպանելը, ի՞նչ եք անում ունեցած հաջողությունները պահպանելու համար:

-Ես գտնում եմ՝ երբ մարդը հաջողություն է ունենում, չպետք է «հանգստանա». նա շատ շուտ «կընկնի». մեր կյանքը սար է, մենք բարձրանում ենք, բարձրանում, իսկ երբ հասնում ենք գագաթին, այնտեղ մնալը դառնում է շատ դժվար. մի աննշան սխալ եւ ցած կգլորվես, ուստի պետք է  անընդհատ աշխատես ինքդ քեզ վրա, չի կարելի կանգ առնել, հենց կագն առնես, կարիերայիդ վերջը կգա:

600x580

-Ինքներդ Ձեր հանդեպ շատ խի՞ստ եք:

-Միշտ սխալներ գտնում եմ իմ արածի մեջ, երբեք վիդեով ինքս ինձ չեմ կարողանում նայել. այնքան սխալներ եմ տեսնում, ասում եմ՝ անջատե´ք, հեռու տարե´ք: Դա ինձ շատ է օգնում՝  իմ սխալները հեշտությամբ տեսնելու: 

-Ժակլի´ն, պետք է ասեմ՝ Ձեր ֆիզիկական տվյալներն ինձ իսկապես զարմացրին, կասե՞ք՝ ինչքան է Ձեր քաշը, դրա համար էլ եք շատ ջանք գործադրո՞ւմ:

-Ո´չ, այստեղ խոսում է իմ ռուսական կողմը, թեթեւությունն ու ճկունությունն էլ է գալիս ռուսական կողմից: Դրանից է գալիս նաեւ այն, որ ես երբեք դիետաներ չեմ պահել, միայն մի շրջանում է դա եղել՝ դպրոցական տարիքում, հիմա էլ քաշս 40 կգ է, իսկ երբ սոված եմ լինում` ուտում եմ կապ չունի՝ ինչ ժամ է:

-Հիմա խոսենք  Ձեր «մյուս կյանքից»՝ խոսքս Ձեր աղջկա մասինն է,  ով մի անգամ նշել է՝ իր համար ավելի շատ ընկերուհի եք, քան մայր ինչպե՞ս եք հասել դրան:

-Ինքը մտերիմ ընկերուհի չունի. ես բոլորին փոխարինում եմ, մենք իրար պատմում ենք ամեն ինչ, միշտ միասին ենք, ճանապարհորդում ենք միասին եւ այդ ամենն էլ է մեզ շատ մտերմացնում, ի դեպ` նա իմ ամենամեծ քննադատն է:

600x580

-Ի՞նչ կանացի խորհուրդներ եք նրան տալիս:

-Խորհուրդներ չեմ տալիս. ինքն իր խելքն արդեն ունի, եթե սխալներ անի, իր կողքին կլինեմ, բայց իրեն ասում եմ՝ ինքդ քո արարքների համար պատասխան տուր:

-Կանացի երջանկություն ասվածը երեւի թե ոչ միայն զավակն է, այլ նաեւ սիրելի տղամարդու առկայությունը, կա՞ այդ տղամարդը Ձեր կողքին:

-Այո´, հիմա կա:

-Ինչ է տալիս Ձեզ այդ սերը:

-Դու սկսում ես նրանով ապրել, շնչել, մտածել նրա մասին ամեն վայրկյան. ահա այդպիսի մարդ պետք է լինի կողքիդ, եւ դա է սերը: Իմ ներաշխարհի հետ պետք է ներդաշնակ լինի տղամարդու ներաշխարհը. երբեմն մարդու հետ պետք է կարողանալ ուղղակի լռել եւ հասկանալ միմյանց լռության մեջ:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 


Դիտվել է 15327 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Carito | 19-06-2013 21:34
Thanks for spending time on the computer (wirtnig) so others don\'t have to.

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1111 անգամ
20.10.2026
Դիտվել է 290 անգամ
21.10.2026
Դիտվել է 253 անգամ
22.10.2026
Դիտվել է 189 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster