Ձմեռը դեռ չավարտված' շատ կանայք արդեն սկսում են փնտրտուքները' լրացնելու գարուն-ամառ իրենց հավաքածուն: Իսկ այ արդուզարդի կարևորագույն տարրի' բիժուտերիայի մասին հիշում են միայն վերջում: Ինչպե՞ս լրացնել շքեղության պակասն այս տարվա գարնան եւ ամռան ամիսներին: Մի շարք աշխարհահռչակ բրենդներ արդեն իսկ առաջարկել են նորաձեւ բիժուտերիայի իրենց հավաքածուները:
Ապարանջաններն այս գարնանն ու ամռանը շքեղ են, ինչպես երբեք:Giambattista Valli-ը, L.A.M.B.-ը, Chanel-ը, Alexander McQueen-ը խորհուրդ են տալիս կրել դաստակից արմունկ կամ արմունկից ուս ձգվող երկար ու շքեղ ապարարանջաններ: Պետք է աչքի ընկնող լինեն ոչ միայն չափսերը, այլև ձևն ու գույները: Նորաձևության 2012-ի տենդենցները պահանջում են արվեստի գործ հիշեցնող ապարանջաններ: Կարելի է օգտագործել նաև փայտյա ու պլաստմասե ապարանջաններ' չբավարարվելով մեկ հատով և չընտրելով պարտադիր կլոր կամ օվալաձեւ ոճը:
Ինչ վերաբերում է օղերին, մազակալներին ու շղթաներին, ապա նորաձև է հնագույն ժամանակներն հիշեցնող բիժուտերիան: Ծաղիկներն ու գունային հետաքրքիր խաղերը պետք է հիշեցնեն երբեմնի արքայադուստրերին ու թագուհիներին: Այս կարծիքը կիսել են Prada-ն ու Oscar de la Renta-ն:
Նորաձևություն են վերադառնում նաև, այսպես կոչված, չոկերները: Եթե այս տերմինը բառացի թարգմանենք, կստացվի «խեղդող»: Այս զարդերը, ցանկալի է, որ լինեն սպիտակ կամ արծաթագույն մետաղից և լրացնեն շատ պարզ զգեստներին:
Կաշին այս տարի էլ չի զիջում իր դիրքերը:
Versace-ն առաջարկում և խորհուրդ է տալիս առանց վախենալու կրել ցանկացած գույնի, չափի և ձևի կաշվից պատրաստված զարդեր:
28-07-2026 11:34 Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27 Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53 Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25 Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21 77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։