Ի՞նչ է տեղի ունենում, երբ Դուք սիրահարվում եք, երբ էյֆորիայի մեջ եք կամ անսահման կիրք ու նրբություն եք տածում դեպի ընտրյալը: Կասեք, որ սա հենց Ամուրի ձեռքի գո՞րծն է, ով «իր սիրո նետերով խոցել է Ձեզ», այո, բայց սերը բնավ էլ այն չէ, ինչ մենք մտածում եք: Մեր օրգանիզմի համար սերը երեկոյան զբոսանքներն ու կրքոտ գիշերները չեն, ոչ էլ քնքուշ խոսքերն ու համբույրները. օրգանիզմը սերն ընկալում է հորմոններով: Երբ մենք սիրահարվում ենք, օրգանիզմն արտադրում է դոպամին, որը հաճույքի հորմոնն է: Այն ստիպում է քեզ երջանկանալ ամեն անգամ սիրած մարդուն տեսնելիս: Ի դեպ, դոպամին է արտադրվում նաև խաղամոլների ու թմրամոլների օրգանիզմում: Սիրո հաջորդ հորմոնը օքսիտոցինն է: Այն պատասխանատու է քնքշանքի, համբույրների և նուրբ հպումների համար:
«Ամենաեսասեր» եւ «ամենակատաղի» հորմոնը տեստոստերոնն է: Այն բերում է կիրք, խանդ, խելագար սեքս, անկառավարելի մենաշնորհ սիրելիի նկատմամբ: Այս հորմոնի ժայթքումը նպաստում է, որ դուք դադարեք «ես և նա» լինելուց ու երկուսով մեկ դառնաք: Այս հորմոնը նաև փոխանցվում է համբուրվելիս: Ի դեպ, տղամարդկանց մոտ տեստոստերոնի քանակությունն ավելի շատ է, քան կանանց:
28-10-2026 11:42 Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37 Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50 Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48 Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39 «Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։