Charlotte Olympia ստեղծել է կոշիկների հավաքածու նշանավոր նկարիչների մոտիվներով
30.04.2013
Բրիտանական դիզայներ Շարլոտ Օլիմպիան նորից ներկայացրել է իր Charlotte Olympia Dolly կոշիկները՝ ոգեշնչվելով 20-րդ դարի նկարիչներից, հայտնում է luxplanet.ua-ն:
Որպես հիմք վերցվել է Charlotte Olympia Dolly նշանավոր կոշիկները և դրանց վրա պատկերվել է 20-րդ դարի աբստրակցիոնիստ նկարիչներ Պաբլո Պիկասոյի, Հավարդ Խոդժկինի, Ջեկսոն Պոլոկի, Ռոյ Լիխտեյնշտեյնի և Պիտ Մոնդրիանի, ինչպես նաև իմպրեսիոնիստ Վինսենտ Վան Գոգի նկարները: Յուրաքանչյուր զույգ կոշիկի վրա աշխատել են բրիտանական նկարիչները, որոնց աշխատանքը ղեկավարել է բոդիարտի վարպետ Բոյարդ Մեսենջերը: Նկարիչները ձեռքով մեծ աշխատանք տանելով նկարազարդել են
կոշիկները:
Կոշիկները ստեղծվել են ամերիկյան Neiman Marcus խանութների ցանցի համար և սկզբում ցուցադրվել Art Basel Miami գեղարվեստի թանգարանում, որպես կրունկների վրա բարձր մշակույթի նմուշներ:
Կոշիկների հավաքածուն թողարկվել է սահմանափակ թվով՝ 100 զույգ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 17259 անգամ
Читать на русском
|