Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կնոջ բնավորությունը՝ եղունգների լաքի միջոցով

08.06.2021

Եղունգների լաքը կարող է պատմել ձեր բնավորությանմասին ավելին, քան դուք կարծում եք: Իհարկե, եղունգների լաքի միջոցով ճշտորեն որոշելը կնոջ բարդ էությունը անհնար է, այնուհանդերձ, որոշակիորեն կարելի է բացահայտումներ անել: 

Բացի այդ, եղունգների մասնագետները միշտ պատրաստ են խորհուրդ տալ, թե ինչպես է ձեր նախընտրած մանիկյուրի երանգը համապատասխանեցնել ձեր հագուստի ոճին:

Վարդագույն

Բարբի ոճի մեջ վառ վարդագույնը խոսում է այն մասին, որ դուք քաջ եք, սեքսուալ առումով հանգիստ և շքեղության նկատմամբ ոչ անտարբեր:

 600x400

Դեղին

«Կանայք, ովքեր նախընտրում են դեղին լաքը, բոհեմական ռոքերներ են», -ասում է եղունգների կոսմետիկայի փորձագետ Ջիջեր Ջոնսոնը: Մասնագետը խորհուրդ է տալիս համատեղել դեղինը փոքրիկ սև շրջազգեստի և ջինսե շորտերի հետ:

600x400

Մարջանագույն և նարնջագույն երանգներ

Այս երանգներն ամռանը միշտ նորաոճ են: նյույորքյան SPA Jin Soon Natural Hand and Foot Spa-ի տնօրեն Ջիլ Սուն Չոյի խոսքերով՝ կանայք, ովքեր սիրում են նարնջագույն եղունգների լաք կամ երջանիկ են կամ շատ են ցանկանում երջանիկ լինել: Նրանց կարգախոսն է․ «Կյանքը կարճ է, չարժե ժամանակ կորցնել»:Ամառային թեթև շրջազգեստի հետ նարնջագույն լաքը գլամուր և կոկիկ տեսք է տալիս, իսկ պեդիկյուրի համար առավել հարմար է բաց դեղձի գույնի երանգը:

600x400

Նեոնային կանաչ կամ երկնագույն

 Բաց կանաչ և երկնագույն լաք ընտրող կանայք շարժուն են, սիրում են խոսել և շփվող են: Եթե նման կինը աշխատում է գրասենյակում, ապա համոզված եղեք, նա ճշտորեն չի հետևի հագուսի գրասենյակային ոճին: Սովորաբար նրանք լավատես են ու անմիջական և գերադասում են աշխատել մեդայի ոլորտում:

 600x400

Թափանցիկ սպիտակ

«Կինը, ով ընտրում է թափանցիկ սպիտակ լաքային երանգ, որը երկար է պահպանվում, ինքնավստահ է, գիտի, թե ինչ է ուզում, և նրան հեշտ չէ ստիպել փոխել իր կարծիքը»,-այսպես է կարծում է Essie Cosmetics ապրանքանիշի հիմնադիր Էսսի Վանգարտենը: Այս տոները հարմար են ձեռքերի եղունգների համար, իսկ ոտքերի եղունգներին դրանք գեղեցիկ տեսք կունենան, եթե ոտքերը մուգ մաշկ ունենան կամ արևի լոգանք ստացած լինեն:

600x400

Բաց վարդագույն

 Այս գույնի եղունգների լաքը ընտրում են պահպանողական կանայք` կարծում է Էսսի Վանգարտենը: Այս գույնը շատ նրբագեղ է և նախատեսված է կարիերային մեծ կարևորություն հատկացնող կանանց համար, այն զուսպ և միաժամանակ կանացի տեսք ունի: Ընտրելով այս երանգը եղեք ինքներդ ձեզ հավատարիմ և գնացեք մինչև վերջ՝ հագնելով կիսաշրջազգեստ, իրանը գրկող կոստյում կամ երեկոյի սև շրջազգեստ՝ մեկ շարք մարգարիտներով:

600x400

Կարմիր

Շքեղություն, ուժ և ռոմանտիկա՝ ահա այն կանանց բնութագիրը, ովքեր գերադասում են կարմիր եղունգների լաքը: Նման կինը ուզում է ցույց տալ, որ ինքը բաց է, գուցե սիրահարված և գնում է ժամադրության:

600x400

Ոսկեգույն

Այս գույնը նախընտրում են նորաձևության գիտակները, ովքեր կարող են անգամ այդ մասին խորհուրդներ տալ մյուսներին: Մասնագետները խորհուրդ են տալիս այդ լաքը օգտագործել ջինսեր կրելիս:

600x400

 

Մանուշակագույն և բորդո

Այս գույնն ընտրող կինը պատրստ է ամեն ինչի սահմանն անցնել: Այն հարմար է և ժամանակակից և գործարար կնոջ համար: Մանուշակագույնի առավել մուգ երանգները հարմար են երեկոյաների, իսկ առավել վառ և բաց երանգները`ցերեկային հանդիպումների համար:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 25193 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներել դավաճանությունը. գործնական առաջարկություններ և հոգեբանի 4 խորհուրդ

30.10.2026
Պարզենք, թե ինչպես ներել անհավատարմությունը, պահպանել հարաբերությունները և չկորցնել ինքներս մեզ։

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-11-2026 08:42
«Միսս Տիեզերք–2026» 75-րդ միջազգային գեղեցկության մրցույթը կանցկացվի Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում։ Ազգային տարազների ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, իսկ եզրափակիչը՝ նոյեմբերի 24-ին։ Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք–2025» մրցույթի հաղթող հռչակվեց 25-ամյա մեքսիկուհի Ֆատիմա Բոշ Ֆերնանդեսը։
03-11-2026 06:26
Համաշխարհային գեղեցկության ոլորտում Մարիո Դեդիվանովիչ անունը հոմանիշ է Քիմ Քարդաշյանի անվանը։ Նրանք միասին աշխատում են ավելի քան 15 տարի։ Հենց Մարիոն էր, որ ստեղծեց Քիմи համար յուրահատուկ դիմահարդարումը՝ հարուստ հիմքով, առատ քանակությամբ փոշով, դրամատիկ ուրվագծերով և բաց մերկ շրթունքներով, որոնք աշխարհի միլիոնավոր կանայք տարիներ շարունակ կրկնօրինակել են։ Տարիների ընթացքում նրա հայտնի հաճախորդների ցանկը զգալիորեն ընդլայնվել է. այսօր Մարիոյի մշտական հաճախորդներն են Ջենիֆեր Լոպեսը, Սալմա Հայեկը և Պրիանկա Չոպրան։ Դեդիվանովիչի օրական վաստակը կազմում է 60,000 դոլար։
03-11-2026 06:21
Ռուս թենիսիստուհի Դիանա Շնայդերը Տոկիոյում նվաճել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) 500 կարգի հաղթողի կոչումը։ Սա նրա կարիերայի վեցերորդ WTA տիտղոսն է։ Եզրափակչում նա 6-4, 5-7, 6-2 հաշվով հաղթել է կանադացի Լեյլա Ֆերնանդեսին։
02-11-2026 09:33
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52
Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 717 անգամ
02.11.2026
Դիտվել է 473 անգամ
28.10.2026
Դիտվել է 467 անգամ
29.10.2026
Դիտվել է 422 անգամ
30.10.2026
Դիտվել է 373 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster