Ճապոնացի մասնագետները սովորել են բարձր հավանականությամբ պարզել, թե ինչ է մարդը տեսնում երազում: Այդ մասին ասվում է Կիոտոյի էլեկտրոնային կապի հիմնարար տեխնոլոգիաների միջազգային ինստիտուտի ուղեղի հետազոտական խմբի զեկույցում, որը հրապարակվել է գիտնականների կայքում:
Փորձերին մասնակցել են երեք տղամարդ կամավորներ: Նրանք քնել են, եւ հետազոտողներն ուղեղի էլեկտրամագնիսային գործունեության բնույթով որոշել են, թե այդ մարդիկ երազ են տեսնում: Նրանց անհապաղ արթնացրել եւ խնդրել են պատմել բովանդակությունը: Այդպես ուրջ 200 անգամ:
Աստիճանաբար փորձագետները կարողացել են պարզել, թե քնի մեջ որ պատկերին է համապատասխանում ուղեղի աշխատանքի այս կամ այն մոդելը, որ արձանագրվում էր մագնիսա-ռեզոնանսային հետազոտության ժամանակ: Արդյունքում հայտնաբերվել է 60 նմուշ:
Գիտնականները հետո «հակառակ փորձարկումն» են արել, ուղեղի աշխատանքով պարզել, թե ինչ է տեսնում քնած կամավորը, արթնացրել եւ հարցրել նրան: Աստիճանաբար 60 նմուշներից առանձնացվել են 15-ը, որոնք հնարավոր է գուշակել 70 տոկոս հավանականությամբ: Գիտնականները հույս ունեն ապագայում պարզել, թե ինչու է մարդը երազներ տեսնում եւ ինչով է դա հարուցված:
29-05-2026 12:36 2026 թվականի ամռան գլխավոր թրենդները կլինեն սպորտային շքեղությունը, թենիսի գեղագիտությունը և ծովային նոստալգիան: Pinterest-ի պաշտոնական ամառային զեկույցը պարզել է, որ մարդիկ հրաժարվում են հղկված «իդեալական կերպարից»՝ նախապատվությունը տալով իրական կյանքի հույզերին, հարմարավետությանը և դինամիկ կենսակերպին:
29-05-2026 12:25 56-ամյա երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ երկու ամիս շարունակ լաց է լինում, քանի որ իր երեխաները շուտով կմեկնեն քոլեջ։ «Ես երկու ամիս է լաց եմ լինում, և հավանաբար լաց կլինեմ նաև ավարտական երեկոյին։ Բայց ես ուզում եմ, որ նրանք երջանիկ լինեն, ուստի ասում եմ նրանց. «Գնացեք ուր ուզում եք, արեք այն, ինչ ուզում եք»», - ասել է Լոպեսը Ջիմի Քիմմելի ուղիղ եթերի ժամանակ։
29-05-2026 12:20 Բրեդ Փիթն առավելության է ստացել նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ վիճահարույց դատական գործում՝ կապված նրանց Château Miraval գինեգործարանի հետ։ Դատավորը պարտավորեցրել է վերադարձնել գործի հիմնական մասնակիցներից մեկին, որը կապված է ռուս միլիարդատեր Յուրի Շեֆլերի հետ։ Մայիսի 20-ին դատավորը «մասամբ բավարարել է» Փիթի միջնորդությունը՝ Շեֆլերի Stoli ընկերության նախկին գլխավոր խորհրդական Թոդ Կուլիբայի հետագա հարցաքննությունը պարտադրելու վերաբերյալ։ Կուլիբան այժմ պետք է ցուցմունք տա 2021–ին Միրավալ կալվածքում իր բաժնեմասը Ջոլիին վաճառքի վերաբերյալ։
29-05-2026 10:27 Ջասթին Բալդոնիի հետ շարունակվող վեճի ֆոնին Բլեյք Լայվլին նոր լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Ռայան Ռեյնոլդսի հետ։ Դերասանուհին սելֆի է արել տանը՝ ամուսնու հետ։ Վերջերս Բլեյք Լայվլիի անունը քննարկվում է «Ամեն ինչ մեզ հետ ավարտվում է» ֆիլմի իր գործընկեր Ջասթին Բալդոնիի հետ նրա կոնֆլիկտի համատեքստում: 2024 թվականի վերջին դերասանուհին դատական հայց ներկայացրեց՝ մեղադրելով նրան նկարահանման հրապարակում ոտնձգությունների մեջ: Ջասթինն իր հերթին դատի տվեց Լայվլիին՝ զրպարտության համար:
29-05-2026 09:32 36-ամյա Թեյլոր Սվիֆթը և 36-ամյա Թրևիս Քելսը պատրաստվում են կյանքում լուրջ փոփոխությունների իրենց հարսանիքից հետո: Մարզիկը հավանել է «Bussin' With the Boys» փոդքասթի Ինստագրամի գրառումը: Քննարկման ընթացքում հաղորդավարներ Ուիլ Քոմփթոնը և Թեյլոր Լյուենը քննարկել են Սվիֆթի հնարավոր անվանափոխությունը Քելսի հետ ամուսնանալուց հետո: Փոդքասթի հյուրը նշել է, որ Սվիֆթը «աշխարհում շատ ավելի հայտնի է», քան Քելսը, և որ Քելսը ստիպված կլինի փոխել իր ազգանունը: