Շարապովան Մոսկվայում կներկայացնի կոնֆետների սեփական բրենդը
05.04.2013
Աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Մարիա Շարապովան ապրիլի 29-ին Մոսկվայում կներկայացնի Sugarpova անվանումը կրող կոնֆետների սեփական ապրանքանիշը, հաղորդում է championat-ը:
25-ամյա թենիսիստուհին Մոսկվա կվերադառնա Շտուտգարտի մրցաշարի ավարտից հետո: Այդ մրցաշարը կանցկացվի ապրիլի 22-ից 28-ը, իսկ Շարապովան կփորձի պաշտպանել հաղթողի տիտղոսը:
Ընթացիկ մրցաշրջանում Շարապովան հաղթող է ճանաչվել միայն Ինդիան Ուելսի մրցաշարում:
sport.news.am Դիտվել է 7380 անգամ
Читать на русском
|