Գարունն արդեն ազատորեն տարածվում է ամբողջ քաղաքով, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է գարուն բերել նաև մեր պահարաններում: Այսօր LADYNEWS-ը կներկայացնում է Ձեզ վառ, նուրբ և ոչ սովորական պայուսակներ'գեղեցիկ և գունավոր ծաղիկներով, որոնք կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում:
Ջեզ անհրաժեշտ կլինեն պայուսակի համար նախատեսված կտորներ: Կարող եք ընտրել մեղմ գույների, որպեսզի ծաղիկների վառ գունավորումը աչքին հաճելի լինի: Կարող եք նաև գնել հասարակ պայուսակ, որը կզարդարեք ձեր ցանկացած նախշերով:
Եթե նկարչական տաղանդ ունեք, ապա ինքներդ կարող եք նկարել ակրիլային նյութերով: Ազատություն տվեք երևակայությանը: Կարող եք նկարել նաև մարկերներով:
Կարող եք համացանցից ներբեռնել մի քանի նկարներ' գունավոր ծաղիկներով, և տպագրել տալ ձեր պայուսակի վրա: Նման ծառայությունները մեր քաղաքում բավականին շատ են:
Հետաքրքիր և հեշտ տարբերակ է նաև պատրաստի ծաղկավոր նախշերի սոսնձումը պայուսակին: Ավելի հուսալի կլինի, եթե դրանք կարեք պայուսակին: Իսկ վերցնել դրանք կարող եք հին ջինսերից, վերնաշապիկներից, կտորներից:
27-06-2026 12:03 Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37 84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01 Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05 Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ: