Անսովոր պայուսակները սեզոնի թրենդն են (ֆոտո)
29.03.2013
Շատ դիզայներներ 2013-ի գարուն-ամառ սեզոնի համար ներկայացրել են հասարակ և լակոնիկ ոճի հագուստ: Իսկ որպես կոնտրաստային էլեմենտ, որը կերպարը կընդգծի և շեշտադրումներ կկատարի, դիզայներներն ընտրել են վառ և ոչ սովորական աքսեսուարներ: Հետաքրքիր գունավորմամաբ և ձևով պայուսակներ են հայտնվել պոդիումներին, որոնք գարնանային շունչ են հաղորդում ամենահասարակ և ոչնչով աչքի չընկնող կերպարներին անգամ:
Օրինակ, Fendi-ն ցուցադրությանը ներկայացրել է պայուսակ' կոնտրաստային գույնի մեծ կախոցով: Valentino-ի կլատչերը թիթեռնիկներ են հիշեցնում, մի քանիսը' նապաստակներ:
Անսովոր պայուսակները նաև Ձեզ կարող են օգնել յուրահատուկ կերպար ստանալու հաճելի գործում:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4973 անգամ
|