Պատրաստիր անուշաբույր օճառ կամ սկրաբ ինքդ
29.03.2013
Hand made օճառներն իսկական հրաշք են: Դրանք ոչ միայն օգտակար հատկություններ ունեն, այլև շատ հաճելի բույր և արտաքին տեսք: Պարզվում է՝ օճառ պատրաստելը բավականին հեշտ է, միայն թե անհրաժեշտ է հոգի ու եռանդ ներդնել:
Անհրաժեշտ է`
Օճառային հիմք: Գնել այն կարող եք յուրաքանչյուր մասնագիտացված խանութում: Կարող եք փոխարինել այն նաև մանկական օճառով` առանց հավելումների:
Չորացած ծաղիկներ, վարսակի փաթիլներ, մրգերի մանրացրած կեղևներ …
Բուսական ձեթ` դեղձի կամ ձիթապտղի ,
Եթերային յուղեր,
Բուսական թուրմ,
Գլիցերին,
Կերակրի ներկ,
Օճառի համար նախատեսված տարա (կարող է գեղեցիկ, օրիգինալ ձև ունենալ):
Պատրաստման եղանակը.
Հալեցրու օճառային հիմքը գոլորշու վրա, ավելացրու բույսերով թուրմը: Պետք է թանձր թթվասերի նման զանգված ստացվի:
Ավելացրու մի քանի կաթիլ եթերային յուղ և բուսական ձեթ, նաև մյուս բաղադրիչները:
Ամենահաճելի պահերից մեկը չորացրած ծաղիկներ և ուրիշ հավելումներ ավելացնելն է: Օրինակ, եթե ավելացնես ծիրանի փշրված կորիզներ, կստացվի հիանալի սկրաբ:
Երբ վերջացնես այս գործընթացը, լցրու օճառը տարաների մեջ, որոնց նախապես մի փոքր ձեթ քսիր: Կչորանա օճառը 3-4 օրում:
Այսպիսի օճառը հիանալի նվեր է ընկերների, հարազատների և իհարկե հենց քեզ համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12208 անգամ
|