Ոճային կնոջ ուղեցույցը. խորհուրդներ մասնագետից
12.03.2013
Պորտուգալացի դիզայներ Ֆելիպե Բապտիստան, որն աշխատել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Max Mara-ն, Cerruti-ն, Uniqlo-ն և Nike-ը, հանդիսանում է Lacoste բրենդի կրեատիվ տնօրենը, կանանց է ներկայացնում ոճային և ժամանակակից լինելու ստանդարտները:
Յուրացրեք մշտապես դասական համարվող ոճը: Այն զգեստապահարանը, որը լի է դասական իրերով, կարող է ծառայել շատ երկար: Յուրաքանչյուր կին պետք է ունենա վերարկու, դասական ֆրենչ, լավ «նստող» ջինսեր, սև զգեստ և դասական բլուզ: Սրանք հիմնական իրերն են, որոնց կարելի է ավելացնել օրիգինալ զարդեր, ոճային կոշիկներ և մոդայիկ պայուսակ:
Ոգեշնչվեք բարձր նորաձևությամբ: Հաճախ թվում է, որ բարձր նորաձևության դիզայներները կորցրել են ժամանակի զգացումը և կտրվել իրականությունից: Սակայն նրանց հավաքածուները կարող են ծառայել ձեզ որպես ոգեշնչման աղբյուր: Եթե տեսնում եք՝ գույների բազմազանություն է ներկայացված, պարտադիր չէ նախընտրել հենց ներկայացված գույները, կարող եք ստեղծել սեփական համադրությունները:
Մի փորձեք նմանվել և հագնվել Ձեր աղջկա նման: Պետք չէ փորձել թաքցնել տարիքը' կրելով չափազանց արտահայտիչ երիտասարդական հագուստ: Պարզապես պետք է հետզհետե փոխել պահարանը՝ կարճ կիսաշրջազգեստը փոխարինել «մատիտ» կիսաշրջազգեստով:
Բարձրակրունկներ: Ամենօրյա հագուկապը երեկոյանի վերածելու ամենահեշտ տարբերակը բարձրակրունկն է: Ձեր գրասենյակի պահարանում ունեցեք մի զույգ սև բարձրակրունկներ, որպեսզի միշտ պատրաստ լինեք երեկույթների:
Մի վախեցեք թեթև շիկից: Մի վախեցեք համադրել սպորտայինը ֆորմալ հագուստի հետ. այսօր այն կոչվում է թեթև շիկ: Հաճախ կանայք ուզում են հարմարավետ և կանացի հագուստ, որը համադրելը մի փոքր բարդ է, ինչի համար էլ ստեղծվել է այս միքսը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8771 անգամ
|