Մանիկյուրի ժամանակակից աշխարհում մոդայիկ է համարվում այն, ինչը կրեատիվ է և առանձնահատուկ: Գունավոր դեկորատիվ լաքերի օգնությամբ կարելի է եղունգնեի շատ օրիգինալ դիզայն ստանալ:
Կարելի է ընդգծել յուրաքանչյուր մատն առանձին գույնով, կարելի է փոխել լաքի գույնը երկու մատը քսելուց հետո և այդպես շարունակ: Հիանալի համադրություն են ստեղծում վարդագույնն ու դեղինը, նարնջագույնն ու կանաչը, դեղինը և կապույտը, կանաչը և կարմիրը:
Գույների համադրության մեջ շատ կարևոր է չկորցնել չափի զգացումն ու իմանալ մի քանի կանոններ: Ներդաշնակ և գեղեցիկ արդյունքի համար անհրաժեշտ են գույներ նույն երանգի մեջ: Գույները պետք է ընտրել համապատասխան մաշկի գույնի, հագուստի կամ աքսեսուարների ձևի և գույնի:
Գունավոր մանիկյուրի դեպքում շատ կարևոր է եղունգների երկարությունը: Ոչ ճիշտ ընտրված գույները կարող են փչացնել անգամ ամենահամաչափ մատների տեսքը: Կախված գույնից` մատները կարող են երկար կամ կարճ երևալ: Գունավոր մանիկյուրն ավելի շատ համապատասխանում է կարճ եղունգներին:
Գունավոր մանիկյուրի հիմնական կանոնները.
Առաջին հերթին խնամված ձեռքեր: Ոչ մի դիզայն չի կարող ծածկել մատների թերությունները:
Մի օգտագործեք փայլով մանիկյուրներ:
Վառ դիզայնը համապատասխանում է, եթե միայն հագուստի կամ աքսեսուարների մեջ ևս կան այդպիսի երանգներ:
Եթե չունեք նախընտրություն, ապա օգտագործեք ձեռքերի մաշկի գույնին համապատասխանող երանգներ:
Չափազանց կոնտրաստային գույները գեղեցիկ են, եթե պատրաստվում եք ակումբ գնալ: Ավելի գործնական կանանց խորհուրդ է տրվում մոտ գույներ ընտրել:
Ֆեն-շուի փիլիսոփայությամբ հետաքրքրվողների համար հատուկ նշենք, թե ինչպես կարելի է ընդգծել այս կամ այն մատը: Եթե ուզում եք ներդաշնակ լինել ինքներդ Ձեզ հետ, գտնել հոգևոր հանգստություն, ապա շեշտը դրեք աջ ձեռքի միջնամատի վրա: Նոր ծանոթություններ, սիրային կապեր հաստատելու համար շեշտեք աջ ձեռքի մատնեմատը: Գործերի հաջողության, հաղթանակների և ձեռքբերումների համար առանձնացրեք բթամատը: Իշխանություն ձեռք բերելու և սեփական «ես»-ն արտահայտելու համար շեշտեք երկու ձեռքի ցուցամատերը:
27-06-2026 12:03 Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37 84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01 Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05 Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ: