Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Իմ փոխարեն Հրանտը չի կարող խաղալ. ԼՈւԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

01.03.2012

LN-ի հյուրասրահում դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է:

-Վերջերս Լուիզա Ներսիսյանի մարմնավորած կերպարները տարբերվում են իրենց հոգեբանական խորությամբ, կանացի ամենատարբեր խառնվածքների շեշտադրումներով: Նմա՞ն եք Ձեր կերպարներին:

- Դերասանը ոչ թե օտար կերպար է ստեղծում, այլ ակտիվացնում է իր մեջ բնավորության այն գծերն ու տեսակը, որոնք համապատասխանում են տվյալ կերպարին: Ես բոլոր կերպարների մեջ ինձ տեսնում եմ, բոլոր կերպարներն էլ իմն են: Յուրաքանչյուր կին իր մեջ ունի բազմաթիվ տեսակներ: Պարզապես կյանքի ընթացքում շատերի համար առիթ չի լինում դրանք զարգացնելու, իսկ իմ մասնագիտությունը պահանջում է ակտիվ պահել այդ բոլոր տեսակներն ու անհրաժեշտ պահին դրսևորել դրանք:

-Հրանտ Թոխատյանի կինը լինելը օգնո՞ւմ է Ձեզ, թե՞ հակառակը:

-Հաճախ նեղվում եմ, երբ ասում են' դե Հրանտի կինն է: Ես միշտ եղել եմ ու չեմ դադարում լինել Լուիզա Ներսիսյանը: Իսկ որ ես Հրանտի կինն եմ, ես միայն հպարտանում եմ դրանով, բայց դա չի նշանակում որ բեմում իմ փոխարեն կարող է խաղալ Հրանտը: Հանդիսատեսը անկեղծություն է սիրում, և նրան երբեք չես խաբի ինչ-որ մեկի կինը լինելով:

-Աշխատանքային բուռն առօրյան, տարբեր նախագծերին մասնակցելը անդրադառնո՞ւմ են ընտանեկան կյանքի վրա:

-Կինը այսպիսի հատկություն ունի' ինչքան զբաղված է լինում, այնքան ավելի լավ է ամեն ինչ հասցնում: Իսկ եթե մի փոքր պարապության է մատնում իրեն, ապա սովորական ճաշ եփելն էլ մեծ պատմություն է դառնում: Կանայք գերուժ ունեն, ցանկության դեպքում նրանք ամեն ինչ հասցնում են:

-Ի՞նչ եք կարծում, գոյություն ունի՞  կնոջ և տղամարդու միջև հավասարություն:

-Այո՛, ուղղակի կինը բնությունից իր տեսակով ավելի ճկուն է, իսկ տղամարդիկ ավելի «ուղիղ» (ծիծաղում է-LN):

-Ինչպիսի՞ն է Լուիզան տանը, ընտանիքում:

-Սովորական: Ինչպես բոլոր կանայք, անում եմ տնային գործերը' սկսած ճաշ եփելուց մինչև փոքրիկի հետ ժամանակ անցկացնելը:

-Կարողանո՞ւմ եք բավականաչափ ժամանակ տրամադրել Ձեր աղջկան:

-Եթե զգում եմ, որ ինչ-որ տեղ թերանում եմ այդ հարցում, փորձում եմ իրեն թատրոնում պահել: Քանի որ աշխատանքս այնպիսին է, որ օրվա մեծ մասը թատրոնում եմ լինում, այնպես է ստացվում, որ նա էլ ինձ հետ օրվա մեծ մասը թատրոնում է անցկացնում: Չնայած նրա ռեժիմը մի փոքր խախտվել է դրա պատճառով, բայց ես ուրախ եմ, որ աղջիկս թատերասեր է մեծանում:

-Լիլիթիկը մեծանում է դերասանների, արվեստագետների ընտանիքում, նրան գրավո՞ւմ է բեմը:

-Այո՛, շատ մեծ ցանկություն ու ձգտում կա: Սակայն մենք դեռ չենք աջակցում, կարծում ենք' փոքր է, և այդ ցանկությունն ու ձգտումն էլ միջավայրով է պայմանավորված, չէ՞ որ նա միշտ թատրոնում է ու ծանոթ է միայն այդ մասնագիտությունը: Գուցե բժիշկների միջավայրում ձգտեր բժիշկ դառնալ: Եթե հետագայում էլ այդ ցանկությունը լինի, և նաև տաղանդ ունենա, այդ ժամանակ ավելի լուրջ կմոտենանք դրան:

-Ամենաանսպասելի անակնկալը, որ երբևէ ստացել եք Հրանտի կողմից…

-Շատ հաճախ է անակնկալներ մատուցում: Մի անգամ Մարտի ութի կապակցությամբ Հրանտն ինքն իրեն փաթեթավորել էր, մեծ բանտ էր ամրացրել իր վրա և ասաց, որ իմ նվերը հենց ինքն է, որ իմ ջինն է և կանի այն ամենը, ինչ կցանկանամ :

-Եվ ի՞նչ ցանկացաք:

-Ամեն ինչ, ինչպես յուրաքանչյուր խորամանկ կին...

-Իսկ ինքներդ անակնկալներ պատրաստու՞մ եք:

-Շատ են եղել անակնկալներ' հիմնականում հումորի տեսքով: Մի անգամ Հրանտը քաղցած էր, խնդրեց սեղան պատրաստեմ: Երբ հարցրի՝ որտեղ սեղանը դնեմ, ասաց՝ որտեղ կուզես: Ես էլ դուռը բացեցի, միջանցքում' վերելակի մոտ, դրեցի սեղանը, աթոռը, մոմերը: Նրան էլ կանչեցի սեղանի մոտ ու ասացի, որ ինքն էր ասել'որտեղ ուզեմ: Իմիջայլոց ինքն էլ չկորցրեց իրեն ու հենց էդտեղ սկսեց մեծ ախորժակով ուտել:

- Խանդո՞տ եք:

-Երբեմն հնարավոր է նման մի բան ,բայց ես այնքան վստահ եմ ինձ վրա: Գտնում եմ, որ եթե տղամարդն ընտրել է ինձ, եթե այս ժամանակահատվածում ես իր կողքին եմ, նշանակում է՝ նա ինձ է սիրում: Սիրում եմ, որ նա կնամեծար է: Ինձ չի նեղում, երբ նա ուշադիր է շրջապատի կանանց հանդեպ: Հակառակը'դրանից ինձ մոտ նրա արժեքն ավելի է բարձրանում: Ճիշտ է ուշադրության կենտրոնում ես եմ, բայց նաև չի դադարում նկատել շրջապատի գեղեցիկ կանանց. չէ՞ որ աչքերը նրա համար են, որ նկատես…

-Իսկ Հրանտը խանդու՞մ է Ձեզ:

-Նույնն էլ նա… Մեր հարաբերությունները շատ անկեղծ են. եթե սերը դադարեր, մենք միասին չէինք լինի: Համաձայն չեմ այն մտքի հետ, որ խանդը սեր է: Վստահությունն է սեր: Իհարկե, փորձում ենք չչարաշահել դիմացինի վստահությունը:

-Իսկ ի՞նչ եք մտածում տղամարդու և կնոջ տարիքային տարբերության մասին:

-Կարծում եմ, որ դա ոչ մի էական նշանակություն չունի: Կարևորը միմյանց լավ հասկանալն է, իրար համահունչ լինելը: Համաձայն եմ այն արտահայտության հետ, որ սերը տարիք չի հարցնում:

- Դուք նաև լավ երգում եք, պարում... Իսկ կա՞ն ուրիշ տաղանդներ, որոնց մասին հանդիսատեսը դեռ տեղյակ չէ:

-Հորոսկոպով ես առյուծ եմ, իսկ առյուծներն ինչ նախաձեռնում են, պետք է անեն մաքսիմալ լավ: Խոհանոցում շատ համեղ պատրաստում եմ: Ընդհանրապես, եթե մի բանի վրա ես ժամանակ եմ ծախսում, ապա պետք է կատարյալ արդյունք ցույց տամ: Եթե այդ պահին դա է պետք, ես շատ արագ կարող եմ դառնալ դրա մասնագետը: Կար ժամանակ, երբ իմ էներգիան և կուտակված բացասական էմոցիաները հանձնում էի կտավին: Գրել եմ նաև բանաստեղծություններ, մի քանի արձակ բաներ: Կարողանում եմ նաև լավ կոշկակար լինել (ծիծաղում է-LN): Պահի տակ կարող եմ ձեռքիս եղած բաներով վերանորոգել ինչ-որ իր: Առաջ, երբ հեռուստացույցը փչանում էր, կամ ալեհավաքը լավ չէր բռնում, ինքս վերանորոգում էի: Իսկ ընկերուհուս հետ, երբ պետք էր խոսել տնից տուն, ձկան թելի երկու ծայրերը կապում էինք լուցկու տուփերին, մի տուփը մնում էր ինձ մոտ, մյուսը' նրա: Հենց այդպես էլ խոսում էինք:

- Համարվում եք ամենաոճային դերասանուհիներից մեկը, հետևո՞ւմ եք նորաձևությանը:

-Ոչ, ես պարզապես փորձում եմ հագնվել այնպես, որ արտաքինս ներքինիս չխանգարի: Անում եմ այնպես, որ արտաքինս ներքինիս հետ ներդաշնակություն կազմի: Կուրորեն չեմ հետևում նորաձևությանը: Եթե մի բան ինձ չի սազում, ես երբեք դա չեմ հագնի, ինչքան էլ դա մոդայիկ լինի: Ես սիրում եմ լինել առանձնահատուկ: Չեմ սիրում նմանվել շատերին:


-Իսկ սիրու՞մ եք, երբ Ձեզ են փորձում նմանվել:

-Ոչ, չեմ սիրում: Երբ նկատում եմ, որ ինչ-որ մեկը փորձում է նմանակել ինձ, փորձում եմ բացատրել, որ նա պետք է ստեղծի իր անհատականությունը, քանի որ հետագայում դա իրեն շատ կխանգարի:

-Ըստ Ձեզ' կա՞ն հատկանիշներ, որ յուրաքանչյուր կին պարտավոր է ունենալ:

-Յուրաքանչյուր կին նախևառաջ պետք է գիտակցի, որ ծնվել է կին, հետո նոր քաղաքացի, մարդ, մայր և այլն: Կինը պետք է լինի գեղեցիկ, պետք է հետևի ինքն իրեն: Կինը պետք է նաև խորամանկություն ունենա: Իսկ եթե բնությունից տրված չէ նրան խորամանկություն, թող տարիների ընթացքում ձևավորի այդ հատկությունն իր մեջ:

-Ունե՞ք Ձեր' կնոջ իդեալը:

-Կան տարբեր կանայք, որոնց բնավորության գծերն ինձ դուր են գալիս: Ես ցանկանում ու փորձում եմ նրանց հավաքական կերպարը ստանալ:

-Համարո՞ւմ եք Ձեզ հաջողակ, կայացած կին:

-Ես դեռ կայացման փուլում եմ: Կինը պետք է միշտ փնտրտուքի մեջ լինի իր «ես»-ի հետ կապված : Նա պետք է անընդհատ փոփոխվի, զարգանա, կատարելագործվի: Ես պարզապես շատ եմ ուզում հաջողության հասնել: Դրա համար ծախսում եմ շատ ժամանակ, մեծ էներգիա: Այդ բոլորի արդյունքում էլ ինչ-որ բանի հասնում եմ: Երբեք միանգամից ոչինչ չի տրվում: Եթե ինչ-որ տեղ ես հաջողության եմ հասել, դա միայն իմ աշխատասիրության ու մեծ ցանկության արդյունք է եղել:

 

-Ի՞նչ է պետք կնոջը երջանիկ լինելու համար:

-Ինքնակրթություն, զբաղմունք, որը պետք է շատ հոգեհարազատ լինի: Երբ դու զբաղվում ես քո սիրած գործով, դու սկսում ես սիրով լցվել ամբողջ աշխարհի հանդեպ: Շատ կարևոր է գիտակցել, թե ինչի համար ես դու եկել լույս աշխարհ, որ դու առաքելություն ունես աշխարհում: Դու չես ծնվել միայն ուտելու, քնելու համար, դու պետք է ինչ-որ բան փոխես աշխարհում:

-Իսկ ո՞րն է կանացի երջանկությունը:

-Սիրել, սիրված լինել, լինել շատ լավ մայր, ունենալ աշխատանք, զբաղմունք և քեզ միշտ ցանկալի կին զգալ:

-Երջանի՞կ եք:

-Երջանիկ եմ, որովհետև կարողանում եմ պահից քաղել մաքսիմալը:

-Ձեր խորհուրդը, մաղթանքը LadyNews –ի ընթերցողներին' կանանց:

- Երբեք մի փորձեք փոխել դիմացինին: Փորձեք առօրյայում լինել երջանիկ: Եթե ինչ-որ տեղ դիմացինը' հակառակ սեռի ներկայացուցիչը, թերացել է, անհրաժեշտ երջանկություն չի կարողացել տալ Ձեզ, փորձեք այդ երջանկությունը գտնել Ձեր ներսում:

 

                                                                                                        Հարցազրույցը՝ Նելլի  Ղարիբյանի

 

Դիտվել է 10040 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1107 անգամ
20.10.2026
Դիտվել է 287 անգամ
21.10.2026
Դիտվել է 250 անգամ
22.10.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster