Ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանը, «РИА Новости», «Интерфакс» լրատվական գործակալությունները և «Огонек» ամսագիրը ներկայացրել են ՌԴ 100 ամենաազդեցիկ կանանց 2012թ. վարկանիշային աղյուսակը, որում ներառված են այն կանայք, ովքեր, զբաղեցնելով բարձր պաշտոններ, կա՛մ ազդում են քաղաքական և գործարար ոլորտներում որոշումների ընդունման վրա, կա'մ էլ իրենց մասնագիտական և հասարակական գործունեության շնորհիվ օրինակելի են մյուսների համար։
Ցանկի՝ մեդիադաշտի ազդեցիկների մասով լավագույն 5-յակը գլխավորում է «РИА-Новости» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը, 2-րդ տեղում է «РЕН ТВ»-ի հեռուստահաղորդավարուհի Մարիաննա Մակսիմովսկայան, 3-րդում՝ լրագրող և հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, 4-րդում՝ «Дождь» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան, իսկ լավագույն 5-յակը եզրափակում է «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր, 32-ամյա Մարգարիտա Սիմոնյանը։ Նշենք, որ լրատվամիջոցներում 2012թվականի ընթացքում նրա անունը հիշատակվել է 803 անգամ։
Մեդիադաշտի 19 ազդեցիկների ցանկում հայտնի հաղորդավարուհի, «Апостол Медиа» ընկերության համասեփականատեր Թինա Կանդելակին գտնվում է 9-րդ հորիզոնականում։
Ազդեցիկների ընդհանուր ցանկում մեր հայրենակցուհի Սիմոնյանը բարելավել է դիրքերը՝ 2011-ի 33-րդ հորիզոնականից հասնելով 18-րդ տեղին։ Ինչ վերաբերում է առաջատարին, ապա դա Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է։ Ռուսաստանի ամենաազդեցիկ կանանց լավագույն 10-յակում են ներառվել նաև երգչուհի Ալլա Պուգաչովան, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կինը՝ Սվետլանա Մեդվեդևան, դերասանուհի Չուլպան Խամատովան։
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։