Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Գեղեցկության սրահ Ձեր տանը». Լիլիթ Ադամյանը` իր բիզնեսի մասին

01.03.2013

LADYNEWS-ի հյուրն է  «Loveliness Style` գեղեցկության սրահ Ձեր տանը»կենտրոնի հիմնադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը: Կենտրոն, որն առաջարկում է դիմահարդարի, վարսահարդարի  ծառայություններ Ձեր իսկ տանը, առհասարակ այն վայրում, որը կնախընտրեք Դուք, նաև աշխատանքային ժամերից դուրս…

 

Իսկապես համոզված եք, որ կա ՞ այս ձևաչափի գեղեցկության սրահի կարիք, թե պարզապես հետաքրքիր գաղափար էր, ուզեցիք փորձել:

Կարծում եմ՝ ինձ նման գրեթե միշտ զբաղված իգական սեռի ներկայացուցիչները շատ են… Քանի որ ինքս ունեմ ժամանակի մեջ չտեղավորվելու խնդիր, իսկ գեղեցկության սրահներն աշխատում են որոշակի գրաֆիկով, մի օր մտածեցի՝ ինչքան լավ կլիներ, եթե լիներ մի նմանատիպ ծառայություն, որը կթեթևացներ բոլոր զբաղված գործարար կանանց, տնային տնտեսուհիների և առհասարակ իգական սեռի բոլոր ներկայացուցիչների հոգսերը, ովքեր ունեն չհասցնելու խնդիր: Այդպես մտածեցի և որոշեցի ստեղծել մի կենտրոն, որը կսպասարկի հաճախորդին իրեն իսկ հարմար վայրում, առանց որևէ ժամային սահմանափակման:

Ի ՞նչ է ցույց տալիս արտասահմանյան փորձը: Որպես բիզնես նախաձեռնող, պետք է, որ ուսումնասիրած լինեք:

Անկեղծ ասած, ուսումնասիրել եմ, բայց չի հանդիպել նմանատիպ ծառայություն: Ծանոթացել եմ առհասարակ ամբողջ աշխարհում կրեատիվ գեղեցկության սրահների մասին նյութերին, բայց հենց որպես այդպիսին՝ գեցեկության սրահ պատվիրատուի տանը, չեմ հանդիպել: Միգուցե և կա… Այնքան շատ մարդիկ կան աշխարհում. հնարավոր է՝ ինչ-որ մեկի մտքով էլ անցած լինի նման բան, և ինչու չէ, նաև իրականացրած լինի այդ միտքը:

 

Գեղեցկության սրահ այցելելը միշտ, գեցեկության կարիքները հոգալուց բացի, եղել է նաև ենթամշակույթի պես մի բան կանանց համար, անգամ սոցիալական միջավայր… Ձեր ձևաչափի դեպքում, այդ պարագան վերանում է: Ձեր դիտարկումը՝ այս կապակցությամբ, նաև, ըստ դրա, ինչպիսի ՞ կանայք են նախընտրում  Ձեր  տարբերակը:

Մենք աշխատում ենք բոլորի համար. ցանկացած կին կարող է օգտվել մեր ծառայություններից՝ անկախ սոցիալական պայմաններից: Մեր ծառայությունից օգտվում են թե տնային տնտեսուհիներ, թե աշխատող կանայք, թե ուսանողներ և թե շոու բիզնեսի ներկայացուցիչներ:

Ինչքանո ՞վ է այս ձևաչափը մրցակից ավանդակինին: Ձեզ նախընտրում են միայն ժամանակի սղությա ՞ն պատճառով:

Ցանկացած նորություն միշտ էլ դժվարությամբ է ընդունվում. բնականաբար, մենք բոլորս սովոր ենք ավանդական գեղեցկության սրահների, բայց կարելի է կոտրել կարծրատիպը: Մտնելով այս դաշտ՝ գիտեի, որ հեշտ չի լինելու, քանի որ բազմաթիվ մրցակիցներ կան, ու գրեթե բոլոր մարդիկ ունեն իրենց մշտական մասնագետները, որոնց մոտ հարդարվում են: Բայց մեր պրոֆեսիոնալ մասնագետների լավ աշխատանքի շնորհիվ վստահ եմ՝ այս ասպարեզում ունենալու ենք  ուրույն տեղ և դեր մեր հասարակության կյանքում:

 

 Կարծիք կա, որ հայուհիներն իրենց արտաքին տեսքով, վարսահարդարման, շպարի տենդենցներով միանման են, ինչի պատճառը փորձարկումներ քիչ անելն է, կրկնօրինակելը: Ի ՞նչ կարծիքի եք:

Միգուցե դա այդպես է. ուղղակի ցանկացած մարդ պետք է գիտակցի, որ անհատականություն է, և ճիշտ կլինի, եթե հարդարվի յուրովի, այնպես, ինչպես թույլ կտա իր արտաքին տեսքը: Իհարկե, շատ բան կախված է նաև մասնագետից, ով պետք է ճիշտ զգա հաճախորդի առանձնահատկությունները և ընդգծի գեղեցիկը՝ թաքցնելով թերությունները: Մեր մասնագետների աշխատանքների մի մասը շուտով կտեղադրվի մեր ֆեյսբուքյան էջում, որտեղ կարող եք տեսնել ոչ ավանդական և կրկնօրինակվող շպարի ու վարսահարդարման տեսակներ…

Դուք անձամբ ի ՞նչ համարձակ փորձարկումներ եք արել/անում:

Ես առհասարակ շպարվել չեմ սիրում, կամ շպարվում եմ թեթև և ոչ արտահայտիչ, սիրում եմ՝ վարսերս միշտ խնամված և հարդարված լինեն, իսկ ինչ վերաբերում է համարձակ փորձարկումներին, վարսերիս գույնի կտրուկ փոփոխություն է եղել:

Ինչքանո՞վ են ձեր ծառայությունները մատչելի հայաստանյան շուկայում:

Ոչ շատ թանկ, ոչ շատ էժան… Գտել ենք մի ոսկե միջին, որը հասանելի է գրեթե բոլորին:

 Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր բիզնեսի ապագան:

Երևանում բավականին հայտնի և ճանաչված լինելուց հետ, հետագայում նաև մարզերում կմատուցենք մեր կենտրոնի ծառայությունները բարձրորակ սպասարկմամբ:

 Վերջին հարցը... Կանանց և գեղեցկության տոներն են մոտենում. ի՞նչ կուզեիք ասել գեղեցիկ սեռին՝ որպես նրանց գեղեցկությունը բազմապատկելով զբաղվող բիզնեսի ներկայացուցիչ:

Կուզեմ, որ իգական սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ միշտ լինի ինքնատիպ, ինդիվիդում՝ չմոռանալով արտաքին և, որ ամենակարևորն է, ներքին գեղեցկության մասին: Շատ կուզեմ, որ բոլորը սիրեն և լինեն սիրված, քանի որ կնոջը ոչ մի շպար և վարսահարդարում չի կարող այնքան գեղեցկացնել, որքան ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆԸ…

 

Հ.Գ. Ի դեպ, Miss LADYNEWS 2013 մրցույթի հաղթող գեղեցկուհիների պրոֆեսիոնալ դիմահարդարումը և վարսահարդարումը կապահովեն հենց «Loveliness Style՝ գեղեցկության սրահ Ձեր տանը» կենտրոնի մասնագետներ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

 

Դիտվել է 12625 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Saqo Ganjumyan | 08-03-2013 12:35
bravoooo Lilit Adamyan...
Nune | 01-03-2013 16:11
Inch lav ban e, arji pordzel!

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1111 անգամ
20.10.2026
Դիտվել է 290 անգամ
21.10.2026
Դիտվել է 253 անգամ
22.10.2026
Դիտվել է 189 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster