Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Սիրում եմ կանանց աննորմալությունները. ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ

26.02.2013

LADYNEWS.am-ի հյուրասրահում է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը:

Փիլիսոփաներից մեկն ասել է. «Պաշտում եմ կանանց, բայց տանել չեմ կարողանում նրանց ներկայությունը»: Հնարավո՞ր է նման բան:

Ես, ճիշտն ասած, բոլորովին հակված չեմ հետեւելու այդ փիլիսոփայի ասույթին. սիրում եմ կանանց, սիրում եմ նրանց' իրենց աննորմալություններով ու նորմալություններով հանդերձ:

Ասացիք' աննորմալություններով հանդերձ… Իսկ որո՞նք եք համարում կնոջը հատուկ այդ աննորմալությունները:

Մտածողության ընթացքը… ոչ տղամարդավարի:

Երեւի թե պետք էլ չէ մտածողության տղամարդավարի ընթացք:

Իհարկե, պետք չէ. դա այն թերությունն է, որ իրականում «պլյուս» է:

Պարոն Ադամյա՛ն, ի՞նչ եք կարծում, ավելի հեշտ ներելը եւ դիմացինին հասկանալը կնոջն է բնորոշ, թե՞ տղամարդուն:

Դժվարանում եմ ասել. շատ սուբյեկտիվ հարց է: Ներել, հասկանալ. այդ քայլերին կարող է գնալ ե՛ւ կինը, ե՛ւ տղամարդը, որեւէ մեկին վերագրելու իրավունք չունեմ:

Հավատո՞ւմ եք, որ ինչ-որ մեկի հետ հնարավոր է ապրել «սիրո մեջ» կամ սիրով ամբողջ կյանքում:

Իհարկե, ինչ-որ մեկը կարողացե՞լ է ապացուցել'100 տոկոս այդպես չէ, կամ որ 100 տոկոս այդպես է… Ո՛չ, ոչ մեկը, իսկ եթե միլիարդներից գոնե մեկ զույգ ապրել է այդպես, ուրեմն դա հնարավոր բան է…

Հասարակական-քաղաքական հարցերում օրեցօր կանանաց ներգրավվածության քանական աճի միտում է նկատվում: Ձեր վերաբերմունքն այս հարցում ինչպիսի՞ն է:

Շատ դրական: Ես ոչ թե հավասարության նշան եմ ուզում դնել (դա անհնար է), բայց բարոյական իմաստով ես դնում եմ այդ նշանը. կինը նույնքան իրավունքներ ունի իր ճակատագրի համար պատասխանատվություն եւ պարտականություն կրելու, որքան տղամարդը:

Իսկ կա՞ն ոլորտներ որտեղ կանանց ներգրավվածությունը Ձեզ վախեցնում է:

Ինձ վախեցնում են այն երեւույթները, որոնք ակնհայտորեն հատուկ են տղամարդուն, օրինակ' կանայք ծանրամարտում են հանդես գալիս: Անկախ նրանից, որ ես հրճվում եմ, մեկ է ինձ վախեցնում է, երբ կինը բարձրացնում է 150 կգ մետաղ: Նման բաներից վախենում եմ: Նաև կինն իրեն պահում է «գողական»'հավակնելով լինել հակառակ սեռի ներկայացուցիչ:

Ինչպե՞ս կբնորոշեք «կին» կոչվող էակին:

«Երգ երգոց»-ի նման. այնտեղ դա հրաշալի է արված, ես չեմ հավակնում ավելի գեղեցիկ ասել կնոջ, սիրուհու մասին: Կինը ֆանտաստիկ երեւույթ է. եթե կա մի բան, որն այս աշխարհը պտտեցնում է, պահում է, ԿԻՆՆ է:

Երբ տղամարդկանց հարցնում ես' ո՞րն է կնոջ գլխավոր առաքելություն, գրեթե բոլորը պատասխանում են' մայրանալը: Դո՞ւք ինչ կասեք. դա այն միակ գլխավոր առաքելությունն է, որ կինը պետք է իրականացի՞ կյանքում:

Ոչ մի դեպքում: Դա ֆիզիոլոգիական առաքելություն է. տղամարդը պետք է սերմանի, կինը պետք է պտուղը տա, դա երկուստեք պարտականություն է, իսկ որեւէ մեկին պարտադրելը պարտադրանք է ամեն դեպքում, որն էլ կարող է ունենալ բազմաթիվ վատ հետեւանքներ:

Այդ դեպքում ո՞րն է կնոջ առաքելությունը, Ձեր կարծիքով:

Լինել հավասարազոր այն կոչմանը, որը կոչվում է մարդ. սրա մեջ սեռական կողմնորոշիչ չկա, պետք է լինի մարդ' մարդուն հատուկ բոլոր շերտերով եւ սպառի դրանք:

Ո՞րն է այն ամենամեծ բարդությունը կամ դժվարությունը, որը կարող է զգալ կինը'գտնվելով Ձեր կողքին:

Դժվար հարց եք տալիս: Մարդը կյանքում ունենում է խնդիրներ, այդ խնդիրների մի մասը լինում է դժվար, մի մասը' հեշտ. երբ հեշտ խնդիրն ես լուծում, ուրախանում ես, իսկ երբ դժվարներին ես հասնում, հրճվանք ես ապրում, եթե հաղթահարելու ուժ կա… Նման խնդիր չի առաջանա. այլ հարց է, թե տվյալ կինն ու տղամարդը ճի՞շտ են իրար վերաբերվում, թե՞ ոչ. կարող է ինչ-որ ժամանակ ճիշտ լինեն, հետո՝ սխալ, իսկ դա արդեն կստեղծի խնդիրներ:

Որո՞նք են, Ձեր կարծիքով, այն ամենալուրջ խնդիրները, որոնց բախվում է հայ կինը մեր օրերում:

Քարացած մտածողությունը, որը մենք մինչ օրս կրում ենք, այսինքն'այն քարացած պատկերը, որը մարդուն թույլ չի տալիս ապրել զգայական, իմացաբանական շերտում, այլ պարտադրված գաղափարների դաշտում, սա ամենալուրջ խնդիրն է:

Օրինակ…

Այն, որ կինը պետք է նստի տանը, անպայման ծնի երեխաներ, բայց չէ՞ որ նա նապաստակ չէ, ունի մտածողություն, որից իրեն չպետք է զրկեն, կամ որ կինն անպայման պետք է ենթարկվի իր ամուսնուն, ես դրան էլ եմ համաձայն, բայց եթե կան մտածողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ, իսկ կինն էլ ավելի խելացի է… Պե՞տք է' կինը նահանջի գնա եւ ենթարկվի նման մտածողության տեր անձնավորության, կարծում եմ'ո՛չ:

Ըստ Ձեզ' ի՞նչ է պետք կնոջը լիարժեք երջանիկ լինելու համար:

Սեր, սիրել եւ լինել սիրված: Այն օրը, երբ տղամարդը կդադարի մտածել կին երեւույթի մասին, իսկ կին էլ' իր տղամարդու, այդ օրը նրանք այլեւս գործ չեն ունենա այս աշխարհում:

«Կտոր մը երկինք» ֆիլմում կանանց կերպարների սուր բևեռացում է, կնոջ, սիրո տեսքով երջանկության մասին համարձակ պատկեր: Այսամենի և Թորիկի կերպարի մասին ի՞նչ ունեք ասելու այսքան տարիներ անց:

Խնդիրն այնտեղ այսպես է դրված' ցանկացած տեղից դուրս եկած մարդ, ով չի նայում միայն գետնին, այլ կարողանում է նայել երկինք եւ տեսնել երկնքի խորությունն ու ճախրանքը, այն թռչունների, որոնք ազատ ճախրում են, ինքն էլ դառնում է այդ ճախրողներից մեկը. կամ կճախրես, կամ կսողաս: Իսկ եթե խոսենք կերպարից, ով հասարակաց տնից հանում է մի կնոջ, պետք է ասել, որ նա, դուրս բերելով կնոջն այնտեղից, այդ հողեղեն եւ օգտագործվող վիճակից, տանում է դեպի ճախրանք…

Հեղինակ՝ Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10219 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-08-2026 10:45
«Keeper» ծանոթությունների կայքի կանայք անցյալ շաբաթ գնահատել են տղամարդկանց 77 591 լուսանկար: Ամենաբարձր միավորը հավաքել են թեթև մորուք ունեցող տղամարդիկ։ Երկրորդ տեղում կարճ և խնամված մորուքներն են, իսկ երրորդում՝ սափրված դեմքով տղամարդիկ։ Կզակի փոքր մորուքները հավաքել են ամենացածր միավորը՝ թեթև մորուքի ցուցանիշի կեսից էլ քիչ: Աութսայդերների թվում են նաև բեղերն ու մեծ մորուքները:
24-08-2026 10:35
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնի ափերի մոտ 23-ամյա օդաչու Ֆեյթ Թենքլին թեթև երկշարժիչ ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, հայտնում է New York Post-ը։ Աղջիկը կարողացել է ինքնաթիռն իջեցնել ծովում՝ խուսափելով շենքերից, հանգստացողներից և այլ խոչընդոտներից, և գրեթե չի տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան։ Թենքլին միայնակ թռչում էր Ֆորտ Մայերսից դեպի Բահամներ, որտեղ նախատեսում էր վերցնել իր ծնողներին։
24-08-2026 10:29
ԱՄՆ Միչիգան նահանգից մի զույգ, հանգստից տուն վերադառնալու ճանապարհին կանգ առնելով բենզալցակայանում, անսպասելիորեն վիճակախաղում շահել է 500 հազար դոլար, հայտնում է UPI-ն։ Ջենեսի շրջանի 64-ամյա բնակիչը Միչիգանի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ սկզբում ընդհանրապես չէր պատրաստվում տոմսեր գնել։ Սթենդիշ քաղաքում գտնվող Shell բենզալցակայանում նա հերթում հայտնվել էր մի գնորդի հետևում, որը մի քանի վիճակախաղի տոմս էր գնել։ Դա ոգեշնչել է տղամարդուն նույնպես փորձել բախտը։
24-08-2026 10:20
Oura Health ֆիննական ընկերությունը, որը արտադրում է վիրուսային «խելացի» մատանիներ, որոնք հետևում են ակտիվությանը և առողջությանը, ԱՄՆ-ում խմբային հայցի է ենթարկվում: Հայցում պնդվում է, որ ընկերությունը մոլորեցրել է սպառողներին քնի հետևման ճշգրտության վերաբերյալ: Հայցը ներկայացրել է Կալիֆոռնիայի բնակիչ Մեդիսոն Սուրբերը, որը Oura Ring 4 Gold-ը 2025 թվականի մայիսին գնել է 799 ավստրալական դոլարով: Հայցվորի խոսքով՝ Oura-ի մարքեթինգը կեղծ խոստումներ է տալիս քնի փուլերի որոշման բարձր ճշգրտության մասին, չնայած սարքում բացակայում են ուղեղի և աչքի անմիջական սենսորները, որոնք անհրաժեշտ են կլինիկական քնի չափման համար:
24-08-2026 09:57
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջապես հաստատեցին իրենց հարաբերությունները՝ միասին հայտնվելով պապարացիների առջև Լոնդոնի փողոցներում: Զույգը քաղաքում էր Էլորդիի նոր՝ «Շների աստղեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Նրանց սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին ապրիլին՝ Coachella փառատոնից հետո: Մայիսին Ջենները և Էլորդին լուսանկարվեցին Հավայան կղզիներ կատարած ուղևորության ժամանակ նախաճաշելիս, իսկ մի քանի օր անց զույգին նկատեցին Լոս Անջելեսում՝ Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի հետ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 577 անգամ
18.08.2026
Դիտվել է 360 անգամ
21.08.2026
Դիտվել է 333 անգամ
20.08.2026
Դիտվել է 303 անգամ
22.08.2026
Դիտվել է 249 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster