Աչքերի ցերեկային դիմահարդարում. մաստեր կլաս մասնագետի հետ (ֆոտո)
21.02.2013
Աչքերի ճիշտ make up-ը էական նշանակություն ունի արտահայտիչ հայացք ստանալու, կերպարը ընդգծելու հարցում, ինչը շատ լավ գիտեն LADYNEWS-ին բազմաթիվ հարցերով դիմող լեդիները: Փորձենք պատասխանել դրանց FM GROUP Armenia ընկերության լավագույն մասնագետների օգնությամբ:
Մեր մոդելն ունի օվալաձև դիմագծեր, շագանակագույն, դեպի ներքև անկյուններով նշաձև աչքեր:
Դիմահարդար Լիդիա Առաքելյան-Զակրևսկայան նշեց, որ իր առաջին խնդիրն է աչքերի «պոչիկները բարձրացնելը», որ հայացքը բացվի:
Թե ինչպիսի հատուկ մոտեցում է հարկավոր հենց Ձեր դիմագծերի դեպքում, կարող եք խորհրդատվություն ստանալ, սովորել և անձամբ տիրապետել սեփական make up-ի հնարավորություններին FM GROUP Armenia-ում (հարցերի դեպքում զանգահարել՝ 010 55 87 86):
Մեր դեպքում մուգ երանգներով ցերեկային դիմահարդարում է, որը կարող եք կիրառել առօրյայում և այն ստանալու համար շատ բան պետք չէ՝ մաքուր մաշկ, ստվերաներկի երկու՝ մուգ ու բաց երանգներ, աչքի մատիտ,սևաներկ:
Աշխատանքը սկսում ենք ամենաբաց երանգի ստվերաներկով,որպես հիմք ծածկելով կոպը:
Ցանկալի է օգտագործել բնական մազիկներ ունեցող վրձին, այլ ոչ բամբակե գլխիկով: Չնայած, ինչպես նշեց մեր դիմահարդարը, հմուտ լինելու դեպքում կարելի է աշխատել անգամ միայն մատներով… Եվ այսպես, կոպերը ծածկեք բաց գույնի ստվերաներկով:
Այնուհետև սև մատիտով թույլ եզրագծեք կոպերի վրա այն հատվածը, որտեղ լինելու է մուգ գույնի ստվերաներկը: Վրձնով բացացրեք գիծը: Եթե Ձեր դեպքում ևս աչքերի «պոչիկները բարձրացնելու» խնդիր կա, ապա դա արեք մուգ ստվերաներկի օգնությամբ՝ այն դեպի վեր քսելով:
Հարթեցրեք ստվերաներկի երկու երանգների միջև բաժանանար գծերը, իսկ make up-ն ավելի արտահայտիչ դարձնելու համար կարող եք օգտագործել նաև սուրմա կամ հեղուկ սև մատիտ:
Վերջին շտրիխը սևաներկն է,այն սկզբից քսեք՝ թարթիչներին վերևի մասից, վրձինը հիմքից դեպի նրա ծայրը տանելով՝ չանտեսելով ոչ մի փոքրիկ ու թաքնված մազ:Իսկ հետո ստվերաներկը քսեք թարթիչների ներքևի մասից,այդ շարժումը կրկնելով մի քանի անգամ,եթե ուզում եք,որ նրանք լինեն ավելի արտահայտիչ և ընդգծված:
Չմոռանալ նաև հոնքերի մասին: Որպեսզի դրանք խնամված տեսք ունենան, ներկեք Ձեր մազերի երանգից մեկ տոն բաց գույնի մատիտով:
Փոքրիկ գաղտնիք մեր դիմահարդարից. Մի անհանգստացեք կոպերի եզրերին ստվերաներկը անհավասար քսելուց… Պետք չէ մաքրել, կարմրացնել մաշկը և դարձյալ դժգոհ մնալ արդյունքից: Լավագույն տարբերակը անհավասարությունը տոնային քսուքով ծածկելն է…
Լուսանկարները՝ Նելլի Ղարիբյանի
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 17681 անգամ
|