Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Հատկանիշներ, որոնք չպետք է փոխել տղամարդու մեջ

15.02.2013

Տղամարդիկ ամուսնանալիս հույս են ունենում, որ իրենց սիրելի գեղեցկուհին չի փոխվի, կանայք՝ հակառակը՝ որ ի վերջո կփոխեն սիրելիի բնավորության «անտանելի» գծերը…  Երեւի թե կլինեն լեդիներ, որոնց հաջողվել է փոխել իրենց տղամարդուն, գուցե կան նաեւ կանայք, որոնց բախտը բերել է տղամարդուն «իդեալական» դարձնելու հարցում: Բայց կան մի շարք հատկանիշներ, որոնց հետ հոգեբանները խորհուրդ են տալիս հաշտվել, եթե չեք ուզում ձևափոխված տեսնել Ձեր սիրելի տղամարդուն, բացի այդ, դրանք շատերին հատուկ հատկանիշներ են, որոնց դեմ պայքարելը գրեթե անիմաստ է…

 

1. Տղամարդն օրը մոտ 10 կանանց կարող է նայել: Ի դեպ, եթե Ձեր տղամարդը սիրում է նայել ամսագրի գեղեցկուհիներին, պետք չէ անհանգստանալ: Մասնագետները պարզել են` էրոտիկ բնույթի նկարներ նայող տղամարդու մասին պետք չէ միանգամից եզրակացնել, որ նա հակված է դավաճանության…

2.Դուք կարող եք անգամ չհուսալ` ձեր անձնական հարաբերությունները            կմնան գաղտնի: Տղամարդիկ հազվադեպ են համաձայնում սիրային հարցերը քննարկել իրենց երկրորդ կեսի հետ, փոխարենը հնարավորությունը բաց չեն թողնում կիսվելու ընկերների հետ:

3.Եթե տղամարդուն հնարավորություն չեք տալիս իր սիրած սպորտային հաղորդումները տանը դիտելու, ապա նա  դա կանի տնից դուրս` այլ տեղում: Ի դեպ, այդպես է նաեւ սեքսի դեպքում:

4.Տղամարդու համար հաճելի չէ կենտրոնանալ մանրամասմների վրա, նրանք կնոջը ավելի շուտ կստեն, քան մանրամասն կպատմեն`ինչ է եղել:

5.Տղամարդիկ  ցանկանում են, որ իրենց սիրելին միշտ չքնաղ տեսք ունենա, բայց դրա համար պատրաստ չեն սպասել:

6. Տղամարդուն երբեք չի հուզում` ինչ գույնի եւ ոճի է Ձեր հագուստը, ինչ հյուսվածքից, եւ թե ինչ խնայողությունն եք արել այն գնելիս. նրանց միշտ հետաքրքրում է վերջնական արդյունքը:

7. Տղամարդիկ միշտ մեզ են թողնում կարեւոր օրերին հարազատներին եւ բարեկամներին շնորհավորելու պատասխանատվությունը. պետք չէ հավատալ, որ նրանք կհիշեն նմանատիպ օրերը:

8.Կանայք սովորել են խոսել իրենց զգացմունքներից ու էմոցիաներից, բայց տղամարդկանց համար դա իսկական տանջանք է: Իրենք, իհարկե, հասկանում են`որոշ հարցեր պետք է քննարկել, բայց տանել չեն կարողանում այդ գործընթացը:

9.Եթե կանանց համար առաջին տեղում զգացմունքներն են, ապա տղամարդկանց համար սեքսն է:

10. Նրանք երբեք չեն նկատի, որ Ձեր քաշը ավելացել է, քանի դեռ ինքներդ դա չեք ասել: Հատկապես այս վերջին կետը, սիրելի լեդիներ, մի փորձեք փոխել:

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12329 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025
Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը:

Հոգեբանները բացահայտել են, թե ինչպես դադարել մտածել տղամարդու մասին (եթե նա ձեր մասին չի մտածում)

20.05.2025
Անփոխադարձ զգացմունքը միշտ դժվար է։ Անհնար է արագ և անցավ ընդունել, որ անձնական երջանկության հույսերը ձախողվել են։

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-07-2025 11:47
Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32
49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21
Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49
«Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», -  նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44
Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.07.2025
Դիտվել է 884 անգամ
08.07.2025
Դիտվել է 326 անգամ
09.07.2025
Դիտվել է 276 անգամ
10.07.2025
Դիտվել է 245 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster