Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Սիրո տոնի մութ երեսը. հոգեբանը՝ սուրբվալենտինյան սթրեսների մասին

13.02.2013

Սուրբ Վալենտինի օրն ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ տոներից մեկն է համարվում, երբ սիրահարներին ընձեռվում է եւս մեկ առիթ ու հնարավորություն ասելու այն բոլոր չասված խոսքերը, որ ունեն իրենց սրտում: Տոնը նշվում է 16-րդ դարից սկսած: Տարբեր երկրներում ձեւավորվել են տարբեր ծեսեր ու ավանդույթներ, բայց ամեն տեղ հիմքում սերն է, սիրո յուրահատուկ խոստովանությունները: Օրինակ՝ բրիտանացիները սիրային բացիկներ են գրում ոչ միայն իրենց սիրելի էակներին, այլ նաեւ տնային կենդանիներին, Ճապոնիայում նվերներ են ստանում միայն տղամարդիկ: Կան նույնիսկ երկրներ, որտեղ կինն այդ օը կարող է սիրելի տղամարդուն խնդրել ամուսնանալ իր հետ, կամ այն տղամարդը, ով առաջինը կհանդիպի այդ օրը, անկախ իր ցանկությունից, պետք է դառնա այդ աղջկա «Վալենտինը»: Որոշ երկրներում էլ սիրելի կնոջն այդ օրը նվիրում են զգեստ. եթե նա ընդունի նվերը, ապա կնշանակի՝ ընդունում է նաեւ տվյալ մարդու հետ ամուսնանալու առաջարկությունը:

Հայաստանում եւս հատկապես վերջին տարիներին երիտասարդները տոնում են Սուրբ Վալենտինը, չնայած որպես սիրո տոն հայ առաքելական եկեղեցին ընդունում ու նշում է Սուրբ Սարգիսը: Բայց նկատենք, որ սիրո տոները երբեք չեն կարող շատ լինել...

Թե ինչպես են նշում օրը սիրահար զույգերը, դժվար չէ պատկերցանել' փուչիկներ, բացիկներ, սիրո օրիգինալ խոստովանություններ… Վերջին նորույթներից մեկ էլ այն է, որ որոշ երկրներում ինչ-որ կազմակերպություններ վարձու «բոյֆրենդ» են տրամադրում այն լեդիներին, ովքեր զույգ չունեն' տոնը նշելու, այն ուրախ անցկացնելու համար: «Հայաստանում նման բան պատկերացնելը դժվար է ու անգամ չպետք է թույլ տալ»,- LADYNEWS.am-ի հետ զրույցում նշեց երևանյան ամուսնական գործակալություններից մեկի տնօրենը: Նրա խոսքով՝ իրենք երբեք նման ծառայություններ չեն մատուցի. «Մեր հաճախորդներից շատերն այս օրերին են ամուսնանում, անցյալ տարի մոտ 80 զույգ է ամուսնացել, բայց ոչ թե փետրվարի 14-ին, այլ 13-ին: Իսկ ինչ վերաբերում է Սուրբ Վալենտինին, ապա կապված այդ տոնի հետ' մեզ մոտ ոչինչ չի արվում: Հաշվի է առնվում հայկական մենթալիտետը. մարդկանց ծանոթացնում ենք միայն ամուսնության նպատակով: Մերը հայկական կազմակերպություն է, իսկ հայերի մոտ այդ տեսակ վարձու բաներ չեն կարող լինել, դա անընդունելի է»: Իսկ թե ինչպես են օրն անցկացնելու այն տղաներն ու աղջիկները, ովքեր դեռեւս չունեն իրենց կողքին սիրելի էակի, հնարավո՞ր է' այդ օրը միայնակության զգացողությունը սթրեսների եւ նմանատիպ խնդիրների պատճառ դառնա LADYNEWS.am-ը փորձեց պարզել' զրուցելով «Գոյ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Սուսաննա Ավետիսյանի հետ: «Օրն իսկապես սթրեսային է համարվում այն մարդկանց համար, ովքեր չունեն զույգ. մեզ մոտ ներկա պահին էլ կա այցելու, ում մոտ անձնական կյանքը չի դասավորվում: Նա այդ թեմայից էլ է խոսել'շուտով Վալենտին օրն է, իր բոլոր ընկերները նշելու են, իսկ ինքը' ոչ. դա իրեն մեծ ցավ է պատճառում: Կապ չունի, թե մարդն ինչ տարիքում է. պատանեկան տարիքից սկսած՝ մարդիկ այդ օրը հայտնվում են դեպրեսիվ վիճակում»,- ասաց Սուսաննա Ավետիսյանը:Ավետիսյան Սուսաննա Ալեքսանդրի Նրա խոսքով' մարդկանց մոտ հենց նմանատիպ օրերին է, որ սրվում է միայնակության զգացողությունը. զույգերն այդ օրերին իրար ավելի շատ նվերներ են տալիս, սիրո խոսքեր ասում, նշում' որպես սիմվոլիկ օր, իսկ այն մարդիկ, ովքեր միայնակ են եւ կողքից տեսնում են այդ ամենը, մեծ հավանականությամբ իրենց վատ են զգում: «Նույնիսկ այն մարդիկ, ովքեր շատ զբաղված են, աշխատում են ու ունենում են հագեցած առօրյա, միեւնույնն է, այդ օրը մտածում են' ինչո՞ւ են իրենք միայնակ»,- նշեց հոգեբանը: Սակայն, ինչպես նկատեց Սուսաննա Ավետիսյանը, սխալ է սիրո տոնը անպայման կապել զույգի առկայության հետ: «Մի քիչ էլ անձնային որակները կապ ունեն. եթե մարդն ունի լավ ընկերներ, շրջապատ, ապա անպայման չէ, որ զույգ ունենա' տոնը նշելու եւ այն ուրախ անցկացնելու համար, լավատես մարդը կարող է իր ընկերների հետ էլ գնալ ինչ-որ տեղ ու շատ լավ նշել այդ օրը. առանց զույգի էլ հնարավոր է շատ լավ նշել այն' որպես սիրո տոն»,-բացատրեց մասնագետը:

Հոգեբանը խորհուրդ տվեց այդ օրն ուղղակի գեղեցիկ բացիկներ պատրաստել եւ նվիրել միմյանց. «Ի վերջո, կյանքում ամեն բան կախված է մեր դրական վերաբերմունքից. ինչպիսի տրամադրվածություն ունենանք, այդպիսի պատասխան էլ կստանանք»:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6276 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
29-04-2024 09:36
Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։ Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:
29-04-2024 03:47
Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Համաճարակաբանները նշում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Ըստ նրանց՝ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ:
29-04-2024 02:52
Անջելինա Ջոլին վրդովված էր Բրեդ Փիթի խնդրանքից՝ ստորագրել չբացահայտման համաձայնագիր Ֆրանսիայում իրենց գինեգործարանի վերաբերյալ, որը վերջին տարվա ընթացքում դարձել է վեճի հիմնական առարկան: Նա իր նախկին սիրեցյալի պահանջներն անվանել է անհիմն և նույնիսկ վիրավորական։
29-04-2024 02:40
Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձել է իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակի կերպարներից մեկին: Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է մարմինը կիպ գրկող վառ հագուստ, որի վրա համապատասխան վայրերում պատկերված է լողազգեստ: Սակայն երգչուհին շտապել է մեկնաբանել շատերի ենթադրությունները՝ նշելով, որ զգեստն, իրականում, թափանցիկ չէ: «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ»,-մակագրել է Լիլիթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2024
Դիտվել է 238 անգամ
25.04.2024
Դիտվել է 209 անգամ
26.04.2024
Դիտվել է 177 անգամ
27.04.2024
Դիտվել է 149 անգամ
29.04.2024
Դիտվել է 91 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster