«Fun» խումբն ու երգչուհի Ժանել Մոնեն արժանացել են հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի՝ «Տարվա լավագույն երգ» անվանակարգում «We Are Young» հիթի համար, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Երաժշտական արդյունաբերության ոլորտի հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվել է Լոս Անջելեսի «Սթեփլս» համալիրում։
«Լավագույն փոփ դուետ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Գոտյեն ու Կիբրան՝ «Somebody That I Used to Know» հիթի համար։ «Լավագույն գործիքային փոփ ալբոմ» է ճանաչվել Քրիս Բոթիի «Impression»-ը։
Սըր Փոլ Մաքքարթնին ստացել է իր ողջ կարիերայի ընթացքում արդեն 16-րդ «Գրեմմի» արձանիկը՝ «Ավանդական փոփ ոճում լավագույն վոկալ ալբոմ»-ի՝ «Kisses on the Bottom»-ի համար։
Դեռ նախնական արարողության ժամանակ, որն անցկացվել է «Nokia» թատրոնում ՝ մինչ հիմնական մասի պաշտոնական մեկնարկը, մրցանակների են արժանացել ռեփերներ Քանյե Ուեսթը և Ջեյ Զին՝ հաղթելով միանգամից 2 անվանակարգերում՝ «Լավագույն կատարում ռեփ ոճում» և «Լավագույն ռեփ-կոմպոզիացիա»՝ «N----s in Paris» կոմպոզիցիայի վրա համատեղ աշխատանքի համար։
«The Black Keys» խմբի վոկալիստ և կիթառահար Դեն Աուերբախը ստացել է միանգամից 3 մրցանակ՝ «Տարվա լավագույն պրոդյուսեր»-ի, «Լավագույն ռոք կոմպոզիցիա»-ի («Lonely Boy» երգ), «Լավագույն ռոք ալբոմ»-ի («El Camino») համար։
Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել երգչուհիներ Ռիհանան, Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆտը և «Mumford and Sons» խումբը։
Այլընտրանքային ալբոմի լավագույն հեղինակ է ճանաչվել Գոտյեն՝ «Making Mirrors»-ի համար, «Լավագույն R&B կատարում»՝ Բեյոնսեն՝ «Love On Top», «Լավագույն R&B երգ»՝ Միգելի «Adorn»-ը, «Լավագույն R&B ալբոմ»՝ «Black Radio»-ն։
«Քանթրի ոճում լավագույն երգ» է ճանաչվել Ջոշ Քերրի և Քրիս Թոմփկինսի «Blown Away» կոմպոզիցիան։
«Լավագույն ջազային գործիքային ալբոմ» է ճանաչվել «Unity Band»-ը, «Լավագույն բլյուզային ալբոմ»՝ «Locked Down»-ը, «Լավագույն ռեգի ալբոմ»՝«Rebirth»-ը։
«Էթնիկ երաժշտության լավագույն ալբոմ» է դարձել նախորդ տարի կյանքից հեռացած հնդիկ երաժիշտ Ռավի Շանքարի «The Living Room Sessions, Part 1»-ը։
Ընդհանուր առմամբ անվանակարգերի թիվը յուրաքանչյուր տարի տարբեր է լինում՝ հատուկ հանձնաժողովի որոշմամբ, որը միավորում է երաժշտության ոլորտի 20.000 ներկայացուցիչների։ Այս տարի մրցանակ է շնորհվել 81 անվանակարգերում։
20-11-2026 14:33 Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25 57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12 Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08 Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13 Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։