LADYNEWS-ի հյուրասրահում է երգիչ, երգահան Նիկ Եգիբյանը:
Շա՞տ են կյանքում պարադոքսները քեզ համար:
Կարծում եմ՝ կյանքը հենց պարադոքս է: Ինչի մեջ չկա պարադոքս, այն չի կարող լիարժեք լինել: Բնականաբար, նաև իմ կյանքում կան պարադոքսներ. եթե ընթերցողն էլ փորձի մի փոքր վերլուծել իր կյանքը, անպայման ինքն էլ կգտնի պարադոքսներ:
Իսկապե՞ս ատում ես միայնությունը, ինչպես քո և Շուշան Պետրոսյանի երգում է ասվում:
Սիրում եմ մենակ լինել, բայց ոչ միայնակ, երբ ոչ ոքի հետ չես կարող կիսվել քո էմոցիաներով, ապրումներով, հուզմունքներով, ինչու չէ նաև նոր երգերի համար ոգեշչվել չես կարող... Իսկ մենակ մնալը երբեմն նույնիսկ առողջարար է ուղեղի լավ աշխատանքի համար: Երբ մենակ եմ, կարողանում եմ ամեն ինչ պահարաներում դասավորել (իհարկե, փոխաբերական իմաստով):
Ստեղծագործող մարդու համար շատ կարևոր է մուսա ունենալը: Ո՞վ կամ ի՞նչը կարող է մուսա դառնալ քեզ համար:
Մուսա ունենալը պարտադիր է, այլապես գրվում են չոգեշնչող երգեր, դատարկ, մի տեսակ փուչ... Մուսա կարող է դառնալ լավ ֆիլմը, ընկերներիդ պատմած պատմությունները, միջադեպերը, բնությունը և իհարկե անձնական փորձը, որն ամենաուժեղն է:
Երգերիդ բացարձակ մեծամասնությունը անգլերեն է, հոգեհարազա՞տ է անգլերենով ստեղծագործելը ,թե՞ պարզապես սկզբունքային հարց է, կամ գուցե ուրիշ պատճառ կա…
Շատ հեշտ պատասխան կա այս հարցին: Ինչ մանկուց սիրել եմ լսել, դա էլ անում եմ հիմա: Ես միշտ լսել եմ անգլալեզու երգեր. դա ինձ ավելի հոգեհարազատ է եղել, հետո կամաց-կամաց սկսել եմ գրել: Բացի այդ, այն ոճը, որում ես հանդես եմ գալիս, մի տեսակ սխալ է հնչում հայերենով, ինչպես, օրինակ՝ հայ ժողովրդական երգը սխալ կհնչեր այլ լեզվով: Ինչևէ, ես ունեմ հայերեն մի քանի երգ, պարզապես չեմ զբաղվել դրանցով: Մի քանի երգ կա համացանցում, եթե փնտրեն, կգտնեն հաստատ:
Հարցազրույցներից մեկում ասել ես, որ հիմնականում փորձում ես աշխատել արտասահմանյան շուկայի համար: Ի՞նչ քայլեր ես ձեռնարկում այս ուղղությամբ: Հայաստանյան շոուբիզնեսը նե՞ղ է քեզ համար:
Արդեն չեմ ձեռնարկում, կամաց-կամաց ամեն ինչ ընկնում է իր տեղը: Իմ երգերը վաճառվում են Itunes և Amazon կայքերում, որոնք համարվում են աշխարհի ամենամեծ դիստրիբյուտորները երաժշտության, ունեմ VEVO ալիք, և շուտով եվրոպական մի քանի ալիք, համաձայն 2 շաբաթ առաջ կնքած պայմանագրի, ցույց կտան իմ նոր տեսահոլովակը, որը դեռևս նկարահանման առաջին փուլում է: Երգը դեռ չեմ նշի, այն նոր է:
Նիկը շոուբիզնեսում անքան էլ երկար պատմություն չունի, սակայն երգերի և տեսահոլովակների քանակից կարելի է ենթադրել, որ աշխատում ես բավականին երկար ժամանակ և մեծ եռանդով… Ի՞նչն ես կարևորում աշխատանքիդ մեջ:
Աշխատանքի մեջ կարևորում եմ միշտ թարմ և տարբերվող լինելը, չհանձնվելը: Ամեն ինչ հնարավոր է, եթե շատ ուզես և ձեռքերդ ծալած չնստես,այլ փորձես գտնել լուծում: Կարևորում եմ նաև ամեն ինչ ինքնուրույն անելը, որպեսզի տապալման դեպքում ոչ ոքի չմեղադրեմ:
Կարելի՞ է հենց «Եվրատեսիլ»-ին մասնակցելու քո երկրորդ փորձը համարել անկոտրում բնավորությանդ արտահայտում: Առհասարակ չե՞ս հանձնվում:
Երբեք չեմ հանձնվում, ունենում եմ իմ փոքր թուլության պահերը: Միշտ պետք է միտքդ բաց թողնես և մտածես, որ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ Է: Երբեք մի ասեք՝ երբեք: Անհնարին ոչինչ չկա: Իսկ ինչ վերաբերում է «Եվրատեսիլ»-ին, պարզապես կշնորհավորեմ Գոռին, որովհետև իսկապես շատ արժանի է:
Շոուբիզնեսի ներկայացուցիչներից երևի թե բոլորն էլ կատարել են քո հեղինակային երգերը: Քո գրած երգերից ո՞րն ես ամենահոգեհարազատը համարում քեզ: Կառանձնացնե՞ս մի քանիսը, որոնք իսկապես հաջողված են քեզ համար, քանի որ հեղինակի կարծիքը միշտ չէ, որ համընկնում է ունկընդիրների կարծիքի հետ:
Այդ երդերից են Անդրեի և Սերինեի «Սառը քամի» (բառերը՝ Գրիգոր Կյոկչյանի), Սոֆի Մխեյանի «Երկնային» (բառերը՝ Ավետ Բարսեղյանի), «Կյանքն իմ դերն է»՝ Անդրե, Հասմիկ, Զարուհի Բաբայան, «Tommorow»` Շուշան Պետրոսյան և «Հայեր»: Բոլոր այս երգերը դանդաղ են: Արագ երգերն էլ սիրում եմ, բայց իմ սեփական երգացանկից:
Մի առիթով ասել ես, որ օպերային երգչի մասնագիտություն ունես: Ինչո՞ւ չշարունակեցիր այս ուղղությամբ:
Ի դեպ, YouTube-ում իմ 2010 թ. մագիստրատուրայի ավարտական քննությունը կա: Չշարունակեցի, որովհետև երբ ինքդ երաժշտություն ես գրում, գործիքավորում, ձայնագրում և այլն, անիմաստ է դառնում ուրիշ ինչ-որ բանով զբաղվելը: Բացի այդ՝ Հայաստանում մեր օպերային թատրոնը , ցավոք, այն բարձունքի վրա չէ, որտեղ ես կուզեի այն տեսնել: Ճիշտ է, պարբերաբար լինում են բեմադրություններ, բայց...Ես որոշեցի ինքս հարթել իմ ուղին, և թեքվել դեպի էստրադային երգեցողություն, որովհետև ի սկզբանե ուզել եմ սա անել: Ընդունվել եմ օպերային վոկալի բաժին, որովհետև 2004թ. ջազ վոկալի ամբիոնը դեռ նոր էր բացվել և այնքան ամուր հիմքեր չուներ: Բացի այդ, ես ավարտել եմ Չայկովսկու անվան դպրոցը՝ որպես դաշնակահար:
Բժիշկների ընտանիքում ես ծնվել, չի՞ խանգարել արդյոք այս հանգամանքը երաժշտության ոլորտն ընտրելիս:
Շատ է խանգարել: Պլանի համաձայն` ես էլ պետք է բժիշկ դառնայի, եթե արյունից մահու չափ չվախենայի (ծիծաղում է-LN): Հետո որոշվեց, որ ես պետք է դատապաշտպան դառնամ, իսկ հետո ես մեծացա, սեփական ձայնի իրավունք ձեռք բերեցի ընտանիքում, և ամեն ինչ ընկավ իր տեղը:
Երբևէ մտածե՞լ ես այն մասին, թե ինչ կանեիր, եթե աշխարհում ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենայիր:
Այո, միշտ էլ այդ թեման շոշափում եմ ընկերներիս հետ: Առաջինը` խաղաղություն, երկրորդը` կուզենայի, որ հիվանդություններ քիչ լինեին, մարդիկ բարի լինեին միմյանց հանդեպ, սով չլիներ: Կցանկանայի, որ մենք բոլորս սկսեինք գնահատել Երկիր մոլորակի բարիքները, եվ վերջապես հասկանայինք, որ պետք է այն պահպանել, ոչինչ հավերժ չէ. բնությունն էլ մի օր կմահանա:
24-08-2026 10:45 «Keeper» ծանոթությունների կայքի կանայք անցյալ շաբաթ գնահատել են տղամարդկանց 77 591 լուսանկար: Ամենաբարձր միավորը հավաքել են թեթև մորուք ունեցող տղամարդիկ։ Երկրորդ տեղում կարճ և խնամված մորուքներն են, իսկ երրորդում՝ սափրված դեմքով տղամարդիկ։ Կզակի փոքր մորուքները հավաքել են ամենացածր միավորը՝ թեթև մորուքի ցուցանիշի կեսից էլ քիչ: Աութսայդերների թվում են նաև բեղերն ու մեծ մորուքները:
24-08-2026 10:35 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնի ափերի մոտ 23-ամյա օդաչու Ֆեյթ Թենքլին թեթև երկշարժիչ ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, հայտնում է New York Post-ը։ Աղջիկը կարողացել է ինքնաթիռն իջեցնել ծովում՝ խուսափելով շենքերից, հանգստացողներից և այլ խոչընդոտներից, և գրեթե չի տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան։ Թենքլին միայնակ թռչում էր Ֆորտ Մայերսից դեպի Բահամներ, որտեղ նախատեսում էր վերցնել իր ծնողներին։
24-08-2026 10:29 ԱՄՆ Միչիգան նահանգից մի զույգ, հանգստից տուն վերադառնալու ճանապարհին կանգ առնելով բենզալցակայանում, անսպասելիորեն վիճակախաղում շահել է 500 հազար դոլար, հայտնում է UPI-ն։ Ջենեսի շրջանի 64-ամյա բնակիչը Միչիգանի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ սկզբում ընդհանրապես չէր պատրաստվում տոմսեր գնել։ Սթենդիշ քաղաքում գտնվող Shell բենզալցակայանում նա հերթում հայտնվել էր մի գնորդի հետևում, որը մի քանի վիճակախաղի տոմս էր գնել։ Դա ոգեշնչել է տղամարդուն նույնպես փորձել բախտը։
24-08-2026 10:20 Oura Health ֆիննական ընկերությունը, որը արտադրում է վիրուսային «խելացի» մատանիներ, որոնք հետևում են ակտիվությանը և առողջությանը, ԱՄՆ-ում խմբային հայցի է ենթարկվում: Հայցում պնդվում է, որ ընկերությունը մոլորեցրել է սպառողներին քնի հետևման ճշգրտության վերաբերյալ: Հայցը ներկայացրել է Կալիֆոռնիայի բնակիչ Մեդիսոն Սուրբերը, որը Oura Ring 4 Gold-ը 2025 թվականի մայիսին գնել է 799 ավստրալական դոլարով: Հայցվորի խոսքով՝ Oura-ի մարքեթինգը կեղծ խոստումներ է տալիս քնի փուլերի որոշման բարձր ճշգրտության մասին, չնայած սարքում բացակայում են ուղեղի և աչքի անմիջական սենսորները, որոնք անհրաժեշտ են կլինիկական քնի չափման համար:
24-08-2026 09:57 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջապես հաստատեցին իրենց հարաբերությունները՝ միասին հայտնվելով պապարացիների առջև Լոնդոնի փողոցներում: Զույգը քաղաքում էր Էլորդիի նոր՝ «Շների աստղեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Նրանց սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին ապրիլին՝ Coachella փառատոնից հետո: Մայիսին Ջենները և Էլորդին լուսանկարվեցին Հավայան կղզիներ կատարած ուղևորության ժամանակ նախաճաշելիս, իսկ մի քանի օր անց զույգին նկատեցին Լոս Անջելեսում՝ Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի հետ: