Նորաձև կոշիկներ` Մադոննայից (ֆոտո)
07.02.2013
Մադոննան ներկայացրել է կոշիկների իր առաջին հավաքածուն՝ Truth of Dare անվամբ: Երգչուհին ստեղծել է հավաքածուն իր ոճաբանի հետ միասին:
Truth of Dare հավաքածուում ներկայացված են բավականին զուսպ ճոխությամբ ու էլեգանտ կոշիկներ: Նրանց հիմնական հատկությունը բարձր կրունկը կամ պլատֆորմն է: Ներկայացված տեսականուց մեծ թվով նմուշներ իսկապես Մադոննայի ոգով են ստեղծված:
Նրա ոճաբանը պատմել է, որ հավաքածուն ստեղծելիս առաջին հերթին իրենք վերհիշել են այն բոլոր կոշիկները, որոնցով Մադոննան ելույթ է ունեցել: Մեծ ուշադրություն են դարձրել հարմար կոշկատակով կոշիկներին, որոնցով հնարավոր լինի նաև պարել…
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9034 անգամ
|