Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Մովսես Երեմյանի համար ամենաբարդը Անի Երանյանի հետ խաղալն է...

05.02.2013

LADYNEWS-ի հյուրասրահում է լատինոամերիկյան պարերի բազմակի չեմպիոն,մոդել, դերասան Մովսես Երեմյանը:


-Նկարահանվում ես սերիալներում, պարում ես, որպես մոդել` հանդես ես եկել բազմաթիվ մրցույթներում, ի վերջո ո՞րն է քոնը առաջին հերթին…


-Ես մասնագիտությամբ առաջին հերթին պարող եմ. տասներկու տարի պարել եմ լատինոամերիկյան պարեր, դարձել եմ Եվրոպայի չեմպիոն, հետագայում որոշեցի ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ` երաժշտական բաժին, այս տարի կավարտեմ:


-Հիմա պարո՞ւմ ես:


-Այո՛, իստիտուտում  հիմնականում:


-Իսկ դերասանական աշխարհը որքանո՞վ է քեզ հոգեհարազատ: Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիր այնտեղ:


-Չորս տարեկանից բեմում եմ. այն ինձ շատ հոգեհարազատ է, երեւի հենց դա է ինձ մղել դեպի բեմ:


-Մասնագիտական ի՞նչ երազանքներ ունես:


-Ունենալ իմ սեփական պարի դպրոցը` լատինոամերիկյան եւ եվրոպական պարերի, բայց ոչ Հայաստանում:


-Իսկ ինչո՞ւ ոչ Հայաստանում:


-Պարզապես այստեղ ինչ հնարավոր էր, ես արել եմ, հինգ անգամ դարձել եմ Հայաստանի չեմպիոն, 1999 -2004 թվականներին անընդմեջ գրավել եմ առաջին տեղը բոլոր մրցույթներում:


-Կարելի՞ է ենթադրել, որ գնալու ես Հայաստանից:

-Այո՛, որոշել եմ`պետք է գնամ, շատ չեմ խոսում այդ մասին, բայց որոշել եմ:


-«Գեներալի աղջիկը» սերիալում խաղում ես Սաշի կերպարը. դերն ընդհանրություններ ունի՞ Մովսեսի հետ:

-Կերպարն ինձ այդքան էլ հոգեհարազատ չէ. ինքը հանգիստ է, լսող, ինչ ասում են, անում է, բայց ես այդպիսին չեմ,շատ ակտիվ եմ նույնիսկ այստեղ կես ժամ չեմ կարողանա նստել (ծիծաղում է-LN):


-Սերիալում ինչի՞ համար ես խաղում, հաճույքո՞վ ես նկարահանվում:

-Հիմնականում պրակտիկայի համար՝ աշխատել ռեժիսորի,լույսերի, տեսախցիկի հետ:


- Եղե՞լ են պահեր որ, խաղալով պրոֆեսինոալների հետ, անհարմարություն զգաս:

-Չէ, բայց շատ հաճելի է իրենց հետ խաղալ, օրինակ` Արմեն Էլբակյանի, փորձում եմ ինչքան հնարավոր է շատ բան սովորել իրենից:


-Սերիալում ո՞ւմ հետ խաղալն է քեզ համար ամենաբարդը:


-Ամենաբարդը` Անիի հետ (նկատի ունի դերասանուհի Անի Երանյանին-LN):

-Ինչո՞ւ:

-Չգիտեմ, ինձ մոտ չի ստացվում իր հետ խաղալ:


-Խոսե՞նք LADYNEWS-ի գլխավոր՝ աղջիկների եւ կանանց թեմայից:

-Իհարկե, ամենալավ թեման է:


-Ե՞րբ է հնարավոր, որ կնոջ կամ աղջկա հետ խնդիրներ ունենաս կամ քեզ հունից հանեն:

-Ինձ հունից հանում է առաջին հերթին այն, որ ինձ չեն հավատում, հետո իմ զանգերին չպատասխանելը՝  երբ աղջիկը զանգերիս չի պատասխանում, մեկ էլ, ինչպես շատերը, չեմ սիրում, որ խաբում են: Այն աստիճան չեմ սիրում, որ գուցե չներեմ էլ, թեկուզ ամենահասարակ հարցերում:


-Իսկ աղջկա մեջ ի՞նչը կարող է քեզ միանգամից հիասթափեցնել:


-Երեւի ամենաշուտը ինձ կհիասթափեցնի այն, որ զգամ`ինչ-որ աղջիկ, կողքիս լինելով, մտածում է ուրիշի մասին:


-Հիմա Մովսեսի սիրտը զբաղվա՞ծ է…
-Դե…  այո՛:


-Անի Երանյան, ճիշտ եմ, չէ՞:


-Եթե կարելի է, այդ թեմայից եկեք չխոսենք: Իրավիճակն այնպիսին է, որ ես չեմ ուզում ոչինչ խոսել կամ ասել:


-2012 թ-ի վերջերին շատ-շատ էր խոսվում ձեր հարաբերություններից, նյութերից մեկում անգամ նշված էր, որ դու զզվել ես Անիի խանդի տեսարաններից, որ նա շատ կոպիտ է, խմում է, ծխում ու նմանատիպ ինչ-որ բաներ… Այս մասին ի՞նչ կասես:

- Այդպիսի բաներ չկան. եթե ինչ-որ մեկին ես ընդունում եմ, ընդունում եմ այնպիսին, ինչպիսին նա կա, իսկ եթե զգամ՝ ինձ զզվեցնում են, ապա կդադարեմ նման մարդկանց հետ շփվել: Ուղղակի մի բան եմ ուզում անպայման շեշտել` իմ ու Անիի մասին գրված ոչ մի նյութ չի համապատասխանում իրականությանը:


-Հե՞շտ ես սիրահարվում:



-Սիրահարվել… Օրը կարող է մի քանի անգամ սիրահարվեմ, բայց սիրել… Դա արդեն ուրիշ է. շատ դժվարությամբ եմ սիրում:

-Դժվարությամբ էլ մոռանո՞ւմ:


-Չեմ մոռանում:


-Հայ աղջիկների մեջ ի՞նչն ես ամենաշատը գնահատում:


-Չափի զգացումը: Օրինակ` դրսում այդպես չէ. նրանց ինչ ասում ես, ամեն ինչի պատասխանն է`«այո», իսկ երբ «ոչ» չկա, գոնե երբեմն, ամեն ինչ դառնում է անհետաքրքիր:


-Հե՞շտ է աղջիկներին հասկանալը:

-Շատ բարդ է. պետք է հոգեբան լինես կամ չգիտեմ`ով. այնքան հասարակ բաների վրա կարող են կենտրոնանալ:


-Օրինա՞կ…


-Ասենք, եթե ինչ-որ բան ես ասում, ոչ այդքան կարեւոր, հետո այդ պահն անցնում է, մեկ էլ մի ամիս անց ինքը կարող է այդ նույն բառերը՝ լրիվ նույն, քեզ հիշեցնել:


-Ո՞նց ես վերաբերվում այն հարցին, որ կինն ու տղամարդը հարաբերություններում պետք է ունենան հավասար իրավունքներ:

-Ես դա չեմ ընդունում. յուրաքանչյուրն իր դերն ունի այս կյանքում: Եթե երեխան ունի հայրիկ եւ մայրիկ, իսկ նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր առավելությունը, ինչո՞ւ հավասար լինեն. կարծում եմ` հետաքրքիր չի լինի: Եթե հավասար լինեն, ուրեմն աղջիկներն էլ պետք է ծառայեն, իսկ դա ես չեմ պատկերացնում. ո՞նց կարող է իմ մայրը, ընկերուհին կամ կինը ծառայել, իսկ ինչի՞ համար է տղամարդը, ու ընդհանրապես շատ հարցեր կան, որոնցով պետք է զբաղվի միայն տղամարդը:

Հարցազրույցը՝ Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 19738 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1111 անգամ
20.10.2026
Դիտվել է 290 անգամ
21.10.2026
Դիտվել է 253 անգամ
22.10.2026
Դիտվել է 189 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster