Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նորաձև տնային հագուստ. 2013-ի լավագույն առաջարկները (ֆոտո)

04.02.2013

Նորություն չէ, որ բացի երեկոյան զգեստներից, ամենօրյա հագուստից, հայտնի դիզայներներից շատերը թողարկում են նաև տնային հագուստի իրենց գիծը, որն ի դեպ մեծ պահանջարկ ունի հատկապես Եվրոպայում: Թե ինչպիսի հագուստ կարելի է կրել տանը 2013-ին, որպեսզի լինել նորաձև նաև տանը և վայելել հարմարավետությունը, իմացեք  LADYNEWS-ից:

Տնային հագուստի ամենակարևոր բաղադրիչը խիտ բամբակից տաբատներն են: Այս սեզոնին դիզայներները մաքսիմում ուշադրություն են դարձրել պրինտին: Բացի ավանդական դարձած վանդակավոր տաբատներից, նրանք առաջարկում են նաև մանր ծաղիկներով և նկարներով տաբատներ:

Այսպիսի տաբատները հեշտությամբ հնարավոր կլիներ կրել նաև ոչ տանը, եթե նրանց վրայից չբացակայեր գոտու հատվածը: Սակայն սրանց առավելությունը հենց այն է, որ դրա շնորհիվ նրանք հարմարավետ են: Գոտու, կոճակի փոխարեն հիմնականում ժապավեններ են: Տնային տաբատների անփոխարինելի մասն է նաև ժապավենով բանտը:

Այս տարի դիզայներներն առաջարկում են ավանդական շապիկները փոխարինել վերնաշապիկներով: Բամբակից, ատլասից այս վերնաշապիկները շատ հարմար են, նորաձև: Դրանք կարող են լինել ապրինտներով, ամենատարբեր գույների, սակայն բաղադրանյութը պետք է միայն բնական լինի:

Շորիկների սիրահարներին դիզայներները կուրախացնեն իրենց ստեղծագործ մտքով: Տնային շորիկների տեսականի ներկայացրած դիզայներները տարբեր լուծումներ են տվել դրանց: Ոմանց մոտ վառ գույներն են գերակշռում, պրինտները, զվարճալի մուլտհերոսների պատկերները, իսկ մյուսներն ավելի հասարակ, միատոն շորիկներ են ներկայացրել իրենց հավաքածուներում:

 

Գիշերանոցների տեսականին այս տարի տարբերվում է իր գլամուր մոդելներով: Շատերը նախընտրել են ստեղծել այն մետաքսից: Միատոն, մետաքսե գիշերանոցների հիմնական շեշտը ժապավենի կամ որևէ դետալի վրա է: Հանրահայտ բրենդներից շատերը նախընտրել են պուտավոր կամ աստղիկներով տաբատները:

 

 

Ուգգիների նորաձևությունը շարունակվում է նաև տնային միջավայրում: Երևանյան խանութներից շատերում նույնպես նկատած կլինեք, որ ներկայացված հողաթափերի մի զգալի հատված ուգգիների ոճով է ստեղծված:

Հետաքրքիր տարբերակ է նաև կոշկանման հողաթափը: Բավականին տաք և հարմարավետ լինելու պատճառով սրանք պահանջարկ ունեին դեռևս 2012-ի ավարտից:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 25373 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1258 անգամ
22.07.2026
Դիտվել է 425 անգամ
25.07.2026
Դիտվել է 381 անգամ
24.07.2026
Դիտվել է 316 անգամ
28.07.2026
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster