LADYNEWS-ն արդեն պատմել է Ձեզ դիմահարդարման նրբությունների մասին այն դեպքում, երբ ակնոց եք կրում, իսկ հիմա կներկայացնենք խորհուրդներ այն լեդիների համար, ովքեր կրում են արհեստական ոսպնյակներ:
Եվ այսպես. մինչև դիմահարդարումն սկսելը լավ մաքրեք դեմքի մաշկն ու տեղադրեք ոսպնյակները:
Ողջ դիմահարդարումը պետք է անել հնարավորինս նուրբ շարժումներով: Մատներով ձեռք տալ կոպերին որևէ նպատակով չի կարելի: Ստվերաներկը քսեք վրձինով, իսկ սխալ արված գծերը հեռացրեք բամբակյա ծայր ունեցող փայտիկով' շատ նրբորեն: Կոպին անփույթ ձեռք տալու հետևանքով ոսպնյակը կարող է տեղաշարժվել կամ էլ հնարավոր է, որ դրա վրա առաջանա անհարթություն:
Աչքերի հարդարման համար օգտագործեք միմիայն ջրակայուն կոսմետիկա, քանի որ ոսպնյակները երբեմն նպաստում են աչքերի արցունքակալմանը, և Ձեր դիմահարդարումը կարող է հոսել, եթե կոսմետիկան կայուն չլինի:
Վերևի կոպին ստվերաներկ կամ մատիտ քսելիս աշխատեք նայել ուղիղ Ձեր դիմաց' չբարձրացնելով ու չիջեցնելով հայացքը:
Օրվա վերջում նախ հանեք լինզաները, ապա միայն սկսեք մաքրել դիմահարդարումը: Չմոռանաք, որ օգտագործել եք ջրակայուն կոսմետիկա, հետևաբար մաքրող միջոցներն էլ պետք է համապատասխան լինեն:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22 Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: