«Ինտելեկտուալ» մանիկյուր. ստացիր ինքդ
24.02.2012
Տառերով մանիկյուր ստանալու այս պարզ գաղափարը պատկանում է ֆրանսիացի մի դիզայների: Այն հեշտությամբ կարող եք անել ինքներդ:
Դրա համար պետք է մկրատ, բաց գույնի մանիկյուր, անգույն լաք, սպիրտ եւ թերթ:
Երկու տակ քսեք բաց գույնի մանիկյուրը: Թողեք՝ չորանա: Ամեն մատի համար թերթից փոքրիկ կտոր կտրեք: Տեքստը եղունգի վրա «շրջվելու» է՝ դառնալով անընթեռնելի, այնպես, որ մի տանջվեք «լավ տողեր» գտնելու վրա: Բայց գեղեցիկ կլինի, եթե համընկնեն տողերի քանակն ու դասավորվածությունը:
Բաժակի մեջ սպիրտ լցրեք: Երբ մանիկյուրը չորացած լինի, մատը մտցրեք սպիրտի մեջ, հանեք եւ նրա վրա ամուր դրեք թերթի կտորը, հետո դանդաղ ու զգույշ հեռացրեք, որ տպվի:
Մի քիչ հետո վրայից քսեք անգույն լաքը:
Դիտվել է 14133 անգամ
Читать на русском
|