Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Հիգիենան սեռական հարաբերությունից առաջ և հետո. սեքսոպաթոլոգ

24.01.2013

LN-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով… INTELSEXUAL շարքը, որը LADYNEWS.am-ն իրականացնում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ, սիրելի լեդիներ իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:




Հիգիենան սեռական հարաբերությունից առաջ և հետո. սեքսոպաթոլոգ


Սեքսի յուրաքանչյուր պատրաստություն չէ, որ «տոնական» է լինում, բայց հատուկ մոտեցում ունենալ ցանկալի է յուրաքանչյուր մերձեցման ժամանակ: Իսկ առաջին տեղում հիգիենայի հարցերն են: Դա պարզ է նաև LN-ին դիմած լեդիների էլեկտրոնային նամակներից: Անհանգստությունների սանդղակի վերին հորիզոնականում առաջին սեռական հարաբերությունից հետո ձեռնարկվելիք հիգիենիկ «միջոցառումների» հարցն է:

 

LN-ի հետ զրույցում ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Արսեն Գրիգորյանը հանգստացրեց սեքսուալ կյանքում իրենց առաջին քայլերն անող լեդիներին՝ նշելով, որ հիգիենայի հարցում առանձնապես մեծ չէ տարբերությունը, թե որերորդ հարաբերությունն է: Հիգիենիկ պատրաստություն տեսնել հարկավոր է յուրաքանչյուր սեռական հարաբերությունից առաջ, և առաջին հերթին խոսքը մաքրության տարրական կանոնների մասին է, մասնավորապես՝ լոգանքի: «Ցանկալի է, որ տղամարդը սեքսից առաջ և հետո թեկուզ մի փոքր միզի. դա կօգնի խուսափել միզուկում թեթևակի բորբոքային պրոցեսների առկայության պարագայում ինֆեկցիաներ փոխանցելուց զուգընկերուհուն, իսկ հարաբերությունից անմիջապես հետո միզելը տղամարդուն է պաշտպանում հեշտոցից փոխանցվող սեռավարակներից»,- պարզաբանեց մասնագետը:

Առաջին սեռական հարաբերությունը, որն ընթանում է դեֆլորացիայով՝ կուսաթաղանթի պատռումով, կարող է բերել անգամ մի քանի օր թեթև ընթացք ունեցող, դաշտանային ֆունկցիային նմանվող արնահոսության, որի դեպքում անմիջապես երկրորդ հարաբերությանը գնալ խորհուրդ չի տրվում: Սեքսոպաթոլոգի խոսքով՝ որտեղ կա պատռվածք (կոնկրետ այս դեպքում գործ ունենք լորձաթաղանթի ամբողջականության խախտման հետ), վարակների, ինֆեկցիաների դուռ է բացվում. առավելագույնը յոթ օր հետո կինը առանց վախերի կարող է ունենալ երկրորդ հարաբերությունը: Իսկ եթե դեֆլորացիան ուղեկցվել է ընդամենը մեկ-երկու կաթիլ արյամբ (լինում են դեպքեր, երբ դա էլ չի լինում), հենց նույն օրն էլ՝ մի քանի ժամ անց, կարող է հաջորդել երկրորդ հարաբերությունը:

Սեքսոպաթոլոգը կանգ առավ մի շատ նուրբ հարցի վրա ևս՝ սեռական համակարգի բակտերիաների համատեղելիության: Ցանկացած կին հեշտոցում ունի իր սեփական բակտերիալ ֆլորան, իր ֆլորան ունի նաև տղամարդու սեռական համակարգը: Առաջին սեռական հարաբերությունից հետո կնոջ մոտ ֆլորայի փոփոխություն է լինում, քանի որ տղամարդու բակտերիաները (խոսքը վարակների մասին չէ, այլ բոլորի մոտ առկա բակտերիալ ֆլորայի) թափանցում են հեշտոց: Տեղի է ունենում բակտերիաների փոխանակում, ինչն ավելի հաճախ կանանց մոտ կարող է առաջացնել խնդիրներ: Հնարավոր է՝ առաջանա հեշտոցային դիսբակտերիոզ, որը կարող է արտահայտվել որոշակի արտադրությամբ, քորով, մրմուռով: Որպես կանոն, դա բուժման անհրաժեշտություն կամ հատուկ միջամտություն չի առաջացնում եւ ժամանակի ընթացքում անցնում է, երբ բակտերիաներն ի վերջո ադապտացվում են:

Ինտիմ գելերին ու լվացող միջոցերին վերաբերող հարցերին մասնագետի վերաբերմունքը դրական է, բայց եթե դրանք մատչելի չեն, ինտիմ զոնայի լվացման համար խորհուրդ է տրվում օգտագործել մանկական կամ սովորական սև օճառ: «Ցանկալի չէ հակաբակտերիալ օճառների պարբերական կիրառումը: Գերմաքրությամբ տարվել ևս պետք չէ. խոսքն այն կանանց մասին է, ովքեր սեռական օրգանների լվացումներ են անում նաև ներսից, ինչը խախտում է հեշտոցի թթվային, բակտերիալ միջավայրերը: Բնությունն ինքը սեռական համակարգն օժտել է ինքնամաքրման մեխանիզմներով, որոնցից մեկն էլ դաշտանային ցիկլն է»,- նշեց Ա. Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է չպաշտպանված սեռական հարաբերությանը հատկապես պատահական կապի դեպքում  կամ կասկածելի զուգընկերոջ հետ, ապա ցանկալի է անմիջապես հետո հեշտոցային լվացում անել համապատասխան հակասեպտիկ լուծույթներով, որոնք վաճառվում են դեղատներում:

Կարդացեք նաև՝  Ինչպես լինել նորաձև, սեքսուալ և առողջ միաժամանակ. հնարավորությունները' ըստ սեքսոպաթոլոգի

Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետեւանքները. պարզաբանումներ սեքսոպաթոլոգից

Աղբյուր` LADYNEWS.am

sexology.am

 

 

Դիտվել է 32524 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Ինչու չեք կարող ամուսնանալ. կաղապարներ, որոնք խանգարում են 

24.10.2025
Հավանաբար ճանաչում եք մարդկանց, ովքեր մեկից ավելի անգամ ամուսնացած են եղել, ինչպես նաև նրանց, ովքեր ակտիվորեն փնտրում են կյանքի ուղեկից, բայց ամեն ինչ դեռ այնպես չի ընթանում: Սա ճակատագի՞ր է, թե՞ վարքագծային սխալների արդյունք:

Ծննդաբերություն 40 տարեկանից հետո. առասպելներ և իրականություն

03.10.2025
Ժամանակին 27-ամյա կինը համարվում էր «ուշ ծծնդաբերած», բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։

Եթե կինը դավաճանել է, մեղավորը տղամարդն է. համաձա՞յն եք

22.08.2025
Այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել թե տղամարդկանցից, թե, հատկապես կանանցից։ Պարզենք, թե որքանով է այն հիմնավորված հոգեբանական առումով։

Ինչ անել, երբ իմանում եք, որ ձեր ամուսինը սիրախաղ է անում ուրիշների հետ

29.07.2025
Զուգընկերոջ կողմից ֆլիրտը կարող է ընկալվել ոչ պակաս ցավոտ, քան իրական դավաճանությունը։ Նույնիսկ, եթե դա միայն ռոմանտիկ նամակագրության կամ թեթև սիրախաղի հարց է:

Ինչպես հասկանալ, որ տղամարդուն միայն սեքս է հարկավոր. 5 նշան

15.07.2025
Հոգեթերապևտներն ու սեռաբանները նշել են թե ինչպես որոշել, որ ձեր զուգընկերը տրամադրված չէ երկարատև, մտերիմ հարաբերությունների։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-12-2025 09:12
Ռիո դե Ժանեյրոյում կանգնեցվել է Լեդի Գագայի պատվին հուշարձան: Ինստալյացիան հայտնվել է աշխարհի ամենահայտնի լողափերից մեկում՝ Կոպակաբանայում: Խորհրդանշական հանրահայտ ժեստով հուշարձանը, որը վաղուց երգչուհու և նրա երկրպագուների գեղագիտության մաս է կազմել, հայտնվել է լուսաբացին և արագորեն գրավել զբոսաշրջիկների և տեղացիների ուշադրությունը: Կառույցի հիմքի վրա գրված է․ Brazil, let’s go:
08-12-2025 08:51
41-ամյա Քեթի Փերին, ով վերջերս է բաժանվել Օռլանդո Բլումից, սոցիալական ցանցերում հրապարակել է իր նոր ընկերոջ՝ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր առաջին լուսանկարը՝ հաստատելով իրենց սիրավեպը: Երգչուհին իր ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել Տոկիոյից, որտեղ համերգ է տվել:
08-12-2025 08:07
Ըստ Page Six-ի՝ երգչուհի Թեյլոր Սվիֆթը և ՖԱԼ խաղացող Թրևիս Քելսն իրենց հարսանեկան արարողության համար ընտրել են 2026 թվականի հունիսի 13-ը՝ ամսաթիվ, որը հատուկ նշանակություն ունի «Shake It Off» հիթի երգչուհու համար և ուղղակիորեն կապված է նրա՝ թվագիտության սիրո հետ։ Սվիֆթը 13–ը համարում է իր հաջողակ թիվը, քանի որ այն բազմիցս հայտնվել է իր կյանքի ու կարիերայի կարևոր պահերին։
08-12-2025 05:29
Լարիսա Դոլինան հայտարարություն է արել Առաջին ալիքի "Пусть говорят" թոք-շոուի ժամանակ՝ մոսկվացի Պոլինա Լուրյեին խարդախության պատճառով վաճառված բնակարանի շուրջ սկանդալի ֆոնին։ Հիշեցնենք, որ հետագայում դատարանը որոշում էր կայացրել, որ գույքը պետք է վերադարձվի երգչուհուն, ինչի արդյունքում գնորդը մնացել է առանց բնակարանի և գումարի։ «Պոլինա Լուրյեն մեղավոր չէ խաբեբաների կողմից խարդախության համար։ Ես կայացրել եմ միակ ճիշտ որոշումը՝ վերադարձնել բնակարանի գումարը։ Ես գումար չունեմ, բայց կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ։ Ես հայտարարում եմ ամբողջ երկրով, որ ամբողջությամբ կվերադարձնեմ գումարը», - հայտարարել է Դոլինան։
05-12-2025 11:19
«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղ 69-ամյա Քիմ Քեթրոլն ամուսնացել է իր 55-ամյա ընկերոջ՝ Ռասել Թոմասի հետ՝ ինը տարվա համատեղ կյանքից հետո: Նորապսակները դեկտեմբերի 4-ին Լոնդոնի Հին քաղաքապետարանում կազմակերպել են համեստ հարսանիք՝ շրջապատված 12 մտերիմ ընկերներով և ընտանիքի անդամներով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.12.2025
Դիտվել է 2011 անգամ
08.12.2025
Դիտվել է 685 անգամ
05.12.2025
Դիտվել է 303 անգամ
04.12.2025
Դիտվել է 235 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster