Հակացելյուլիտային ջինսե տաբատներ` շուտով վաճառքում
23.01.2013
Հունվարի 28-ից էլեկտրոնային վաճառքի կհանվի Wrangler ընկերության հակացելյուլիտային նոր տաբատը: Թե ինչ է այն իրենից ներկայացնում, առայժմ կարելի է դատել միայն գովազդից, ըստ որի նոր տաբատների կտորը թաթախված է հատուկ հակացելյուլիտային նյութերի մեջ, որոնք փափկեցնում են ոտքերի մաշկն ու դարձնում հարթ: Նոր տաբատները գովազդում է Միկ Ջագերի դուստրը' Լիզան, ով ֆոտոսեսիային մասնակցել է տաբատի տված արդյունքից գոհ կնոջ կերպարով:
Տաբատն ունի թերևs միայն մեկ թերություն: Բժիշկները պնդում են, որ այն անհրաժեշտ արդյունքը կտա միայն 28 օր կրելուց հետո, բայց ողջ այդ ընթացքում տաբատը չի կարելի լվանալ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9665 անգամ
|