Գիտնականները դեղ են առաջարկում տղամարդու դավաճանության դեմ
22.01.2013
Գերմանացի գիտնականներին հաջողվել է բացահայտել օքսիտոցին հորմոնի որոշ հատկություններ, որոնք կարող են «փրկել» տղամարդուն դավաճանելուց:
Փորձին մասնակցել են 86 հետերոսեքսուալ տղամարդիկ, որոնց միջին տարիքն է եղել 25-ը: Տղամարդկանց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբին իբրև քթի կաթիլներ տվել են օքսիտոցին, իսկ երկրորդ խմբին' պլացեբո:
Հետո բոլոր տղամարդկանց մոտ ուղարկել են կանանց' նրանց գայթակղելու միտմամբ: Եթե պլացեբո ստացած խմբի տղամարդիկ սկսել են ազատորեն սիրահետել կանանց, ապա մյուս խմբի տղամարդիկ աշխատել են հեռու մնալ շփումից, պահապանել իրենց և կանանց միջև եղած ամենաքիչը 75 սմ հեռավորությունը:
Փորձի երկրորդ հատվածում բոլոր տղամարդկանց ցույց են տվել գեղեցիկ կանանց, ինչպես նաև սարսափ ֆիլմերից նկարներ: Օքսիտոցին ստացած տղամարդիկ նույնկերպ են արձագանքել բոլոր նկարներին, իսկ պլացեբո ստացածները անկեղծորեն սկսել են հիանալ կանանց նկարներով:
Փորձի ղեկավար Ռանե Խարլեմանը նշել է, որ այժմ իրենք պետք է փորձեն մշակել դավաճանության իրական դեղը' հիմնվելով օքսիտոցինի հատկանիշների վրա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3920 անգամ
|