Ամերիկյան Hapilabs կազմակերպությունը որոշակի փորձերի արդյունքում եկել է եզրակացության, որ կազմվածքի վրա ազդում է այն արագութունը, որով մարդը սնունդ է ընդունում:
Կազմակերպության մասնագետները գտել են սնունդ ընդունելու արագության ոսկե միջինը և ստեղծել մի պատառաքաղ, որը կարող է կանանոնակարգել այն: HAPIfork պատառաքաղի գործառույթն է' հետևել, որ մարդն ուտի դանդաղ, առանց շտապելու և ոչ շատ:
Այն ֆիքսում է ափսեից բերան և հակառակ ուղղությամբ կատարված շարժումների արագությունը, և եթե այն խախտում է նորման, ազդանշան է տալիս, որ պետք է դանդաղեցնել պրոցեսը: Պատառաքաղը հաշվի է առնում նաև այն, որ չի կարելի սեղանի մոտ գտնվել և ուտել ավելի, քան 20 րոպե: Ուտելու պրոցեսն սկսելուց 20 րոպե անց այն ազդանշան է տալիս' պետք է վեր կենալ սեղանից, եթե անգամ թեթև քաղց եք զգում:
Էլեկտրոնային պատառաքաղի նախնական գինը շուկայում 99 դոլար է: Մասնագետները խոստանում են 2014-ին վաճառքի հանել նաև պատառաքաղի անլար տարբերակը:
27-06-2026 12:03 Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37 84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01 Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05 Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ: