Երկար ու խիտ թարթիչներ ունենալու երազանքը պետք չէ կապել միայն թանկ թարթչաներկ ունենալու հետ: Ավելի կարևոր է հետևողական խնամքը, որպեսզի մեր գեղեցիկ արտևանուքները միայն տեսողական խաբկանք չլինեն : Գաղտնիքներ LN-ից, որոնք կօգնեն դարձնել թարթիչները խիտ ու երկար...
Վազելին: Քնելուց առաջ թարթիչներին վազելին քսեք և լվացեք միայն առավոտյան: Դա կխթանի Ձեր թարթիչների աճը:
Բողկիյուղ: Ամեն երեկո թարթիչներին բողկի յուղ քսեք, որը կարող եք ձեռք բերել դեղատնից: Հետևեք, սակայն, որ հանկարծ յուղը չընկնի աչքի լորձաթաղանթի մեջ: Թողեք 10-15 րոպե, ապա մաքրեք չոր բարձիկով:
Ալոեիդիմակ: 1 թեյի գդալ գերչակի յուղը (касторовое масло)և А վիտամինի յուղային լուծույթը խառնեք ալոեի հյութի հետ: Ստացվածը քսեք թարթիչներին փոքրիկ խոզանակով: Գործողությունը կատարեք քնելուց 2-3 ժամ առաջ, իսկ պառկելուց առաջ մաքրեք աչքերը չոր բարձիկով:
Թրջոց:Խառնեք 50 մլ կտավատի յուղը և 2-3 կաթիլ խաղողի կորիզների յուղը: Տաքացրեք ստացված խառնուրդը, քսեք չոր բարձիկների և դրանք դրեք աչքերին 15-20 րոպեով, ապա լվացեք աչքերը գոլ ջրով:
Հիշեք` դիմահարդարվելուց առաջ անհրաժեշտ է ամբողջությամբ մաքրել թարթիչներից խնամքի բոլոր միջոցները, որպեսզի դիմահարդարվելուց հետո փողոցի փոշին չկուտակվի աչքերի հատվածում:
28-07-2026 11:34 Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27 Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53 Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25 Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21 77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։