Կլատչ` օձի պրինտով. ստացիր ինքդ
10.01.2013
Եթե ցանկանում եք դուր գալ 2013-ի հովանավոր օձին, ապա Ձեր արդուզարդին ավելացրեք իրեր' օձի կաշվից. այն այս տարվա թրենդն է:
Օրինակ, նկարում պատկերված կլատչը պատրաստելու համար վերցրեք երկու տեսակի կտոր, որոնցից առաջինը պետք է հիշեցնի օձի կաշի (А), իսկ երկրորդն ունենա ավելի բաց երանգ (В): Պետք կգա նաև մկրատ, դանակ, սեղմակոճակներ, կարի մեքենա, լաք:
Սխեմայում պատկերված ձևով կտրեք А և В կտորները:В կտորին քսեք ներկը:Սեղմակոճակը տեղադրեք անկյունում: Տեղավորեք В կտորը' ըստ կետագծի:Սխեմայում ներկայացված ձևով դրեք А կտորը В-ի վրա:
А կտորի միայն անկյունը կարեք В կտորից:Կարեք եզրագիծն այնպես, ինչպես ցույց է տրված սխեմայում:Դանակով փոքրիկ անցք արեք ու տեղավորեք կտորը:Ձեր կլատչ-ծրարը պատրաստ է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3482 անգամ
|